Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը բարդ և բազմաշերտ հասկացություն է, որը հաճախ դժվար է միանշանակ սահմանել: Իրավական տեսանկյունից այն կապված է օրենքների, կանոնակարգերի և դրանց արդարացի կիրառման հետ, մինչդեռ բարոյական տեսանկյունից այն կապված է անձնական համոզմունքների, էթիկայի և համընդհանուր մարդկային արժեքների հետ:

Շատ դեպքերում դժվար է հասկանալ, թե ինչն է իսկապես արդար: Այն, ինչ օրենքը համարում է արդարացի, երբեմն կարող է հակասել բարոյական սկզբունքներին: Օրինակ, օրենքով սահմանված պատիժը կարող է լինել օրինական, բայց արդյո՞ք այն միշտ էթիկապես արդար է: Կամ հակառակը՝ որոշ բարոյական գործոններ կարող են պահանջել օրենքից դուրս գործողություններ, որոնք չեն համընկնում իրավական սահմանումների հետ:

Արդարությունը հաճախ կախված է տեսանկյունից, մշակութային համատեքստից և ժամանակային փոփոխություններից: Ինչ-որ բան, որ մի հասարակությունում արդար է համարվում, մեկ այլ հասարակությունում կարող է ընկալվել որպես անարդար: Այս անորոշությունն էլ է ստիպում մտածել, որ արդարությունը բացարձակ հասկացություն չէ, այլ փոփոխական և հարաբերական երևույթ:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ արդարության ընկալումը պահանջում է խորքային մտածողություն, քննադատական մոտեցում և համատեքստային գնահատում: Իսկ վերջնական եզրակացության գալը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ այն ենթադրում է բարդ բարոյական և իրավական հավասարակշռություն:

Պարապմունք 31

1․ Պարզել a3b5c6d9 արտահայտության նշանը, եթե a>0,b<0,c<0,d>0

Արտահայտությունը կունենա բացասական նշան։

2․ Գրել տրված թվի մոտավոր արժեքը պակասորդով՝ մինչև 0,01 ճշտությամբ՝

ա) 1.73121314151617 ≈ 2

բ) 3.84752136124584 ≈ 4

գ) 5.54210362151617 ≈ 6

3․ Տրված թվերը կլորացնելով 0,1 ճշտությամբ` գտնել նրանց մոտավոր գումարը.

ա) 3,288 + 0,123 = 3.4

բ) 0,100100010… + 0,238 = 0.3

գ) -1, 236 + 2, 555 = 1.4

դ)2, 7(3) + 3 ,(42) = 6.1

4․ Մինչև 0,01 ճշտությամբ կլորացնել թվերը և հաշվել նրանց մոտավոր գումարն ու տարբերությունը, եթե

ա) a=0,657 b=0,146       բ) a=5,4879  b=-0,250145 

գ) a=-0,078 b=-0,682      դ) a=5,(7)  b=6,(5) 

ա) 3.4
բ) 0.3
գ) 1.4
դ) 6.1

5. Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տված թվերի միջև

ա) a=5,6 b=5,7     բ) a=4,5 b=4,(5)    գ) a=-2,27  b=-2.26

ա) 5.65
բ) 4.51
գ) -2.265

Պարապմունք 30

1․ Ինչպե՞ս է կատարվում իրական թվերի համեմատումը։

Առաջին քայլ: Եթե երկու դրական տասնորդական կոտորակների ամբողջ մասերը իրարից տարբեր են, ապա մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:

Եթե ամբողջ մասերը հավասար են, կատարում ենք երկրորդ քայլը:

Երկրորդ քայլ: Դիտարկում ենք ստորակետից հետո եկող առաջին կարգը: Այն կոտորակն է ավելի մեծ, որի այդ կարգում գրված թվանշանը ավելի մեծ է:

Եթե առաջին կարգում գրված թվանշաններն էլ են իրար հավասար, ապա կատարում ենք հաջորդ քայլը և դիտարկում ենք ստորակետից հետո եկող երկրորդ կարգը և այդպես շարունակ:

Վերջին քայլ: Քանի որ դիտարկում ենք իրարից տարբեր կոտորակներ, ապա հաջորդաբար դիտարկելով կոտորակների կարգերը, կհանդիպենք այնպիսի կարգի, որում գրված թվանշաններն իրար հավասար չեն: Այն կոտորակն է ավելի մեծ, որի այդ կարգում գրված թվանշանը ավելի մեծ է:

2․ Ինչպե՞ս են կլորացնում իրական թվերը։

Եթե առաջին դեն նետվող թիվը 5-ից փոքր է, ապա այն կարելի է ուղղակի անտեսել՝ կատարել մոտարկում պակասորդով, իսկ եթե դեն նետվող թիվը 5-ց մեծ է կամ հավասար, ապա պետք է կլորացնել հավելուրդով:

3․ Համեմատել թվերը.

ա)>

բ)>

գ)<

դ)<

ե)=

զ)=

4.Թվերը դասավորել աճման կարգով․

ա)-2,(7)/-0,142536/0,125/0,1(25)

բ)-2(778), 0,(12), 1,(5)

5․Թվերը դասավորել նվազման կարգով․

1/8; 0,124; 1/9 ; 0,1115 ;-4,7(5);-4,7556

6․ Գտե՛ք a թվի մոտարկումը պակասորդով՝ ստորակետից հետո երկրորդ կարգի 1 միավորի ճշգրտությամբ, եթե․

ա) a=0,76543 = 0,8

բ) a=-0,34354 = -0,3

7․ Գտե՛ք a թվի մոտարկումը հավելուրդով՝ ստորկետից հետո երկրորդ կարգի 1 միավոր ճշգրտությամբ, եթե
ա) a=3,56789 = 3,6

բ) a=2,555 = 2,6

8․ a թիվը կլորացրեք 0,001 ճշգրտությամբ, եթե․
ա) a=8,91011… = 8,910
բ) a=-8,910111… = -8,910
գ) a=0,2626 = 0,263
դ) a=0,6265 = 0,627

9․ 1995, 1996 թիվը կլորացրեք մինչև նշված ճգրտությամբ․
ա) տասնորդական  բ) մեկ հարյորերորդական   գ) մեկ միավոր դ) մեկ հարյուրյակ

ա) 2000,2000
բ) 2000,2000
գ) 1995,1996
դ) 2000,2000

Պարապմունք 29

1․ Ինչպե՞ս է կատարվում իրական թվերի համեմատումը։

Առաջին քայլ: Եթե երկու դրական տասնորդական կոտորակների ամբողջ մասերը իրարից տարբեր են, ապա մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:

Երկրորդ քայլ: Դիտարկում ենք ստորակետից հետո եկող առաջին կարգը: Այն կոտորակն է ավելի մեծ, որի այդ կարգում գրված թվանշանը ավելի մեծ է:

Վերջին քայլ: Քանի որ դիտարկում ենք իրարից տարբեր կոտորակներ, ապա հաջորդաբար դիտարկելով կոտորակների կարգերը, կհանդիպենք այնպիսի կարգի, որում գրված թվանշաններն իրար հավասար չեն: Այն կոտորակն է ավելի մեծ, որի այդ կարգում գրված թվանշանը ավելի մեծ է:

2․ Ինչպե՞ս են կլորացնում իրական թվերը։

Եթե առաջին դեն նետվող թիվը 5-ից փոքր է, ապա այն կարելի է ուղղակի անտեսել՝ կատարել մոտարկում պակասորդով, իսկ եթե դեն նետվող թիվը 5-ց մեծ է կամ հավասար, ապա պետք է կլորացնել հավելուրդով:

3․ Համեմատել թվերը.

4.Թվերը դասավորել աճման կարգով․

5․Թվերը դասավորել նվազման կարգով․

6․ Գտե՛ք a թվի մոտարկումը պակասորդով՝ ստորակետից հետո երկրորդ կարգի 1 միավորի ճշգրտությամբ, եթե․

ա) a=0,76543   բ) a=-0,34354

7․ Գտե՛ք a թվի մոտարկումը հավելուրդով՝ ստորկետից հետո երկրորդ կարգի 1 միավոր ճշգրտությամբ, եթե
ա) a=3,56789  բ) a=2,555 ․

8․ a թիվը կլորացրեք 0,001 ճշգրտությամբ, եթե․
ա) a=8,91011…
բ) a=-8,910111…
գ) a=0,2626
դ) a=0,6265

9․ 1995, 1996 թիվը կլորացրեք մինչև նշված ճգրտությամբ․
ա) տասնորդական  բ) մեկ հարյորերորդական   գ) մեկ միավոր դ) մեկ հարյուրյակ

Գործնական քերականություն

276.Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ շքեղ ձևավորված սրահով անցնելով։

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և ամեն մեկը զբաղեցրեց իր տեղը։

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու դեռ չեմ կարողանում այն հանձնել։

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու զգում եմ, որ դա անհարմար իրավիճակ է ստեղծում։

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ դեռ չէին նկատել դրա բացակայությունը։

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ մտածել էին, որ այն կվերադառնա։

277. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը։ Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել։ Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային։ Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի։ Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան։ Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը։ Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը։ Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն։

278.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):

Օրինակ`
….մուտքից դուրս եկավո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)

Հանկարծ հայտնվեց (ո՞վ) → Հանկարծ հայտնվեց աղջիկը, որին բոլորը սպասում էին։

Ուրեմն կատարվե՞ց (ի՞նչը) → Որեմն կատարվեց ծրագրված հանդիպումը։

Այստեղից չի լսվի (ի՞նչը) → Այստեղից չի լսվի հեռախոսազանգը։

Հևասպառ սարն էր բարձրանում (ո՞վ) → Հևասպառ սարն էր բարձրանում ուղեկցող խմբի ղեկավարը։


279. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ:Օրինակ`
Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան:  Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր  էինք ուզում իմանալ: 
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)

Հանկարծ հայտնվեց նա, ում բոլորը երկար ժամանակ փնտրում էին։

Հանկարծ հայտնվեց նա, ով վաղուց կորել էր և բոլորն անհանգստանում էին նրա համար։

Որեմն կատարվեց այն, ինչի մասին մենք վաղուց էինք մտածում։

Որեմն կատարվեց այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում էինք և հույս ունեինք, որ իրականություն կդառնա։

Այստեղից չի լսվի այն, ինչի մասին մենք փորձում էինք պարզել։

Այստեղից չի լսվի այն, ինչի մասին նրանք այդքան բարձր ձայնով վիճում էին։

Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով այդ ամբողջ ճանապարհն անցել էր առանց դադարի։

Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով առավոտից առաջ էր շարժվել, բայց դեռ չէր հասել գագաթին։

280. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է):

Մարդիկ հաճախ երկնքին նայում են հիացմունքով։

Մարդկանց մեծ մասը լուսինը նկարագրում է ափսեի չափ։

Հեռավորությունը սխալ հաշվում է մարդկանց մեծ մասը։

Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ երևացին աչքերի առաջ։

Իրականում լուսինը շատ ավելի փոքր է, քան թվում է։

Աստղերի մեջ հեռավորությունը անհամեմատ մեծ է։

Գործնական քերականություն շարահյուսությունից․05․02․2025

233.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորությանսխալ կաուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Համադասություն և ստորադասություն

  1. Երկարաձիգ ու բարձր գորտն սկսեց կռկռալ։
  2. Հուսահատ օգնության կանչերը մեզ էին հասնում աղմուկի միջից։
  3. Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։
  4. Քարացած նայում էր իրիկնային թփերի ու տերևների տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։
  5. Արահետը ոչ թե ուղիղ գծով էր գնում դեպի գյուղը, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով։
  6. Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։
  7. Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։

234.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞րո՞ւմինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

Կրակի բոցը, ջրի մաքրությունը, հողի բերրիությունը, օդի թարմությունը, երեխայի անկեղծությունը, տան տանիքը։

235.Տրված բառերին ումի՞նչ(ը), ինչի՞նինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

Սիրել ընկերոջը, կտրտել հացը, մատուցել հյուրին, մոտեցնել սեղանին, հանգստացնել երեխային։

236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

Անհանգստանալ շատ, սովորել ջանասիրաբար, ուղևորվել առավոտյան, կեղտոտվել անզգուշաբար։

237.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառըոր գլխավորն է (լրացյալը), և գրի՛րթե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`

հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը, լավ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն, գործարանի ծխնելույզներ, հատել անտառը, քաղաքում հանդիպել, ընկերներին հրավիրել, արագ տարածվել, հանդիպել խոչընդոտների:

Մեքենաների օգնությունը (ինչի՞ օգնությունը), լավ բերք (ինչպիսի՞ բերք), արդյունաբերական ձեռնարկություններ (ինչպիսի՞ ձեռնարկություններ), ֆիզիկոսների ընկերություն (ո՞ւմ ընկերություն), գործարանի ծխնելույզներ (ի՞նչ ծխնելույզներ), հատել անտառը (ի՞նչը հատել), քաղաքում հանդիպել (ո՞րտեղ հանդիպել), ընկերներին հրավիրել (ո՞ւմ հրավիրել), արագ տարածվել (ինչպե՞ս տարածվել), հանդիպել խոչընդոտների (ի՞նչի հանդիպել)։

238.Ուշադրությո´ւն դարձրու  ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել,  թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում):

Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը:
Մեծ հոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը:
Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը:
Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ:
Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:
Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:

Համադաս անդամներ՝ այծերն ու ոչխարները, կա՛մ ծառերը, կա՛մ այծերը, այգիները, պարտեզները, վարելահողերը, և մարգագետինները։Լրացում-լրացյալ՝ ցանքերի համար անվնաս (ինչի՞ համար), այգիների սրսկումը (ի՞նչը), քանդում են ափերը (ի՞նչը)։

239.Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):

Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:

Բ- Թռչունների ձվեր: Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:

Ա խմբի բառակապակցություններում բառերն ունեն համադաս կապ (նույն շարքի տարբեր առարկաներ են, օրինակ՝ ծովերն ու օվկիանոսները)։

Բ խմբի բառակապակցություններում կա լրացում-լրացյալ կապ (բառերից մեկը լրացնում է մյուսին, օրինակ՝ պատահաբար տեսնել՝ ինչպես տեսնել)։

 240.Տրված բառակապակցությունները երկու խմբի բաժանի‘ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:

Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:

Համադաս (համազոր) անդամներ՝ ձկներ և խեցգետիններ, թե՛ ծովում, թե՛ ցամաքում, խոհեր և զգացմունքներ։Լրացում-լրացյալ՝ հացահատիկ ցանել (ի՞նչ ցանել), բացասական հետևանքներ (ինչպիսի՞ հետևանքներ), զգացմունքներով ապրել (ինչո՞վ ապրել)։

254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում։Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։Առավել արժեքավոր է այն տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է։Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։ Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։Արդեն գիտական պատասխան կա։ Այն վերաբերում է այն հարցին, թե որ տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել։

256.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

1987 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայում ընդունվել է կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք։ Այդ օրենքով երկրի կրկեսներում արգելվել են փղերի ելույթները։ Պատճառը այն է, որ արևադարձային երկրներից եկած փղերը չեն կարողանում հաղթահարել Ֆինլանդիայի ցուրտ կլիման։ Փղերը միակ արգելված կենդանիները չեն։ Այդ ցուցակում ընդգրկված են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները։ Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել։

248.Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւդարձրո՛ւ բարդ նախադասությունԵրկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի, գետը զայրանում է։

Գետը զայրանում է, թե չէ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։