«Սարալանջ»-ը՝ Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդմանը հյուր

Հանրային ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի հետ հանդիպումից հետո Տիկին Անահիտի և ընկեր Էդիտայի հետ մեզ հրավիրեցին մասնակցելու Հանրային ռադիոյի «Արևիկ» ռադիոկայանի հաղորդմանը։ Ձայնագրվեցինք և ներկայացրեցինք մեր կրթահամլիրի առանձնահատկությունները, նախագծերը և իհարկե ստացանք «Արևիկ» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Տիկին Կարինեյի հրավերը՝ ռադիոկայանի աշխատանքներին մասնակցելու համար։ Մեր ձայնագրությունը կհեռարձակվի մարտի 6-ին F M 97.3 ալիքով։

Մարիա Վաթյան «Սարալանջ» ռադիո։