Հայոց լեզու․ հնչյունափոխություն

1. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ-կես(ի), վիրաբույժ-վեր(ի), իշայծյամ-էշ, իջվածք-էջ, դիմադրություն-դեմ, զինագործ-զեն, ապավինել-ապավեն, վիճաբանություն-վեճ, գիտակ-գետ, հանդիսական-հանդես, գիսակ-գես, վիպասան-վեպ, դիտարժան-դետ, վիմագիր-վեմ, գիրուկ-գեր, քինոտ-քեն, սիգաճեմ-սեգ։

2. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել-նինջ, սրտակից-սիրտ, վշտակցել-վիշտ, մարմնական-մարմին, փղիկ-փիղ, լճափ-լիճ, մրգասեր-միրգ, նարնջագույն-նարինջ, ալյակ-ալի, մտավոր-միտ, գժություն-գիժ, տարեվերջ-տարի, պատանյակ-պատանի։

3. Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ-ի-ն սղվում է, հոգեբանություն-ի-ն դառնում է ե, կենդանակերպ-ի-ն սղվում է, ոսկեվաճառ-ի-ն դառնում է ե, սնահավատ-ի-ն սղվում է, խնդրագիրք-ի-ն սղվում է, ուղեվճար-ի-ն դառնում է ե, ապակեգործ-ի-ն դառնում է ե, հայրենասեր-ի-ն սղվում է, թվական-ի-ն սղվում է։

4. Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ, ումպ, հուր, շուրջ, լեզու, պտուղ, ունչ, ունդ, կկու։

Բրդյա, ըմպել, հրե, շրջել, լեզվական, պտղաբեր, ընչանցք, ընդեղեն, կկվիկ։

5. Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք-ու-ն դառնում է ը, անասնապահ-ու-ն սղվում է, ամրանալ-ու-ն սղվում է, թթվահամ-ու-ն սղվում է, ձկնկուլ-ու-ն սղվում է, ստահոդ-ու-ն սղվում է, կատվախաղ-ու-ն սղվում է, մածնանման-ու-ն սղվում է, նռնածաղիկ-ու-ն սղվում է։

6. Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս, փույթ, սույզ, թույն, կապույտ, ձույլ։

Լուսավոր, փութկոտ, սուզվել, թունավոր, կապտավուն, ձուլարան

7. Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան-սառույց, մատուցող-մատույց, ընկուզենի-ընկույզ, դաշունիկ-դաշույն, արնանման-արյուն, ձնաբուք-ձյուն։

8.  Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր, գույն, հույս, շեն, զուրկ, զնին, մուտ։

Բազմաբույր, անգույն, անհույս, անշեն, ծնողազուրկ, մանրազնին, արևամուտ։

9. Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել-թուր, հոգյակ-հոգի, ճչակ-ճիչ, կլանել-կուլ, ձնհալ-ձյուն, գժվել-գիժ, քրքջալ-քրքիջ, հոգեբույժ-հոգի։

10.   Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը մի դեպքում չենթարկվեն, մյուս դեպքում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս-բուսառատ, խոտաբույս, ձյուն-ձնեմարդ, անձյուն, բույր-բուրավետ, քնքշաբույր, գունդ-գնդաձև, ձնագունդ, ձիգ-ձգել, հրաձիգ, նուրբ-նբագեղ,, աստղ-աստղազարդ, գիսաստղ, փշուր-փշրանք, , լույս-լուսավոր, անլույս, մատյան-Մատենադարան,, վայրկյան, հոգի-հոգյակ, անհոգի։ 
Օրինակ՝ բույն- բնավեր, մրջնաբույն: