1. Հաջորդականությունը ե՞րբ է կոչվում երկրաչափական պրոգրեսիա։
Երկրաչափական պրոգրեսիան ոչ զրոյական թվերի հաջորդականություն է, որտեղ յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդից ստացվում է նախորդը միևնույն հաստատուն թվով՝ հայտարարով բազմապատկելով։
2. Սահմանեք երկրաչափական պրոգրեսիայի հայտարարի հասկացությունը։
Հաջորդականության հայտարարը ցանկացած անդամի և նախորդի անդամի քանորդն է
3. Ո՞րն է դրական անդամներով երկրաչափական պրոգրեսիայի բնութագրիչ հատկությունը:
անկացած անդամի քառակուսին սկսած երկրորդից հավասար է իր նախորդ և հաջորդ անդամների արտադրյալին.
4. Ո՞րն է երկրաչափական պրոգրեսիայի ընդհանուր անդամի բանաձևը:
Երկրաչափական պրոգրեսիայի ընդհանուր անդամի ($n$-րդ անդամի) բանաձևն ունի հետևյալ տեսքը. bn=b1*qn-1
5. Բերեք երկրաչափական պրոգրեսիայի երկու օրինակ։
2, 6, 18, 54.
3,9,27,81
6.Բերեք թվաբանական պրոգրեսիայի մեկ օրինակ։(կրկնողություն)
2,4,6,8,10
7. Բերե՛ք հաջորդականության այնպիսի օրինակ, որը միաժամանակ և՛ թվաբանական, և՛ երկրաչափական պրոգրեսիա է:
5,5,5,5
8. Կազմե՛ք երկրաչափական պրոգրեսիա, որի երրորդ անդամը լինի 5, իսկ հինգերորդ անդամը՝ 20։ Նշեք հայտարարտ, չորրորդ անդամը։
1,25,2,5, 5, 10, 20 q=2
9. Կարո՞ղ եք կազմել երկրաչափական պրոգրեսիա, որի առաջին անդամը լինի 4, հինգերորդ անդամը՝ 16, իսկ յոթերորդ անդամը՝ 64:0
Հնարավոր չէ
10. Գտեք 2, 10, 50, … երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը և վեցերորդ անդամը:
q=5 6250
11. Որոշեք 2, 4, 8, 16, … երկրաչափական պրոգրեսիայի հիսուներորդ անդամը։
b50= b1.q49
12. 3, b,_, _, _, 96, _, _, 768 այս երկրաչափական պրոգրեսիայի մեջ վեցերորդ անդամը հավասար է 96-ի, իսկ 9-րդ անդամը՝ 768-ի: Գտեք նրա երկրորդ անդամը։
13. 6 և 24 թվերի միջև տեղավորեք այնպիսի մի թիվ, որ այդ երեք թվերը միասին կազմեն երկրաչափական պրոգրեսիա։ Քանի՞ դեպք է հնարավոր։
14. 6 և 162 թվերի միջև տեղավորեք երկու այնպիսի թվեր, որ ստացված հաջորդականությունը լինի երկրաչափական պրոգրեսիա:
15. 2 և 32 թվերի միջև տեղավորեք երեք այնպիսի թվեր, որոնք այդ թվերի հետ միասին կազմեն երկրաչափական պրոգրեսիա: Քանի՞ դեպք է հնարավոր։16. Երկրաչափական պրոգրեսիայի մեջ b11= 2, b14 = 54: Գտեք պրոգրեսիայի այն անդամի համարը, որի արժեքն է 18: