26․02․2026

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  1. Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
    Ստորոգյալ-հաճելի , ենթակա- խոսակցություն , բարդ ստորոգյալ հաճելի — ածական
  2. Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
    Ստորոգյալ- անցուդարձ էին անում, ենթակա- մարդիկ, մեքենաները, պարզ ստորոգյալ
  3. Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
    Ստորոգյալ- ավելի գեղեցիկ, ենթակա- անտառ հանգույց -թվում բարդ ստորոգյալ
  4. Այժմ անձրևում է։
    Ստորոգյալ- անձրևում է չունի ենթակա սահմանական եղանակ անկատար ներկա պարզ ստորոգյալ
  5. Վերջապես խախտվեց լռությունը։
    Ստորոգյալ-խախտվեց ենթակա-լռությունը պարզ ստորոգյալ
  6. Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
    Ստորոգյալ-թակում էր պարզ բաղադրյալ ենթաիա- անձրևը
  7. Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
    Ստորոգյալ-լսվում էին պարզ ստորոգյալ ենթակա -խոսքերը
  8. Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
    Ստորոգյալ- լուսավորվում պարզ ստորոգյալ ենթակա-ճրագը
  9. Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    Ստորոգյալ-նեղանում էր պարզ ստորոգյալ ենթակա- Ռուբենը
  10. Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
    Ստորոգյալ-կին էր բաղադրյալ ստորոգյալ ենթակա-դա

Լրացրու բաց թողած տառերը, գտիր նախադասությունների գլխավոր անդամները։ Նշիր այն նախադասությունները, որտեղ գլխավոր անդամի զեղչում կա։

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

24.02.26

  1. Լրացրու բաց թողած տառերը, որքան կարող ես՝ կետադրիր։
  2. Տեքստից գտիր ենթականերն ու ստորոգյալները։
  3. Որոշիր ստորոգյալի տեսակը։
  4. Բարդ նախադասությունները մգացրու։

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռացող դռանը։ Դուրս եկավ պատ-գամբ և հանկարծ կանգ առավ՝ լուս-նկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ա-բողջովին ողողված էր կապտաթ-ր լույսով, շարքով կանգնած ծառերը ստե-ծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տար-րինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, ար-ակում էր զգլխի- բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղա-շի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցու- տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստե-ծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հո-եպարար գեղեցկությունը։

  1. (Բարդ) Երբ գիշերվա տասը խփեց
    • ենթակա՝ գիշերվա տասը
    • ստորոգյալ՝ խփեց (պարզ բայական)
  2. իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և մոտեցավ ճռացող դռանը
    • ենթակա՝ քահանան
    • ստորոգյալներ՝ վերցրեց, մոտեցավ (համասեռ պարզ բայական)
  3. (նա) դուրս եկավ
    • ենթակա՝ թաքնված (նա)
    • ստորոգյալ՝ դուրս եկավ (պարզ բայական)
  4. (նա) կանգ առավ
    • ենթակա՝ թաքնված (նա)
    • ստորոգյալ՝ կանգ առավ (բարդ բայական)
  5. (Բարդ) Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով
    • ենթակա՝ որ (վերաբերում է պարտեզին)
    • ստորոգյալ՝ ողողված էր (բարդ անվանական)
  6. ծառերը ստեղծել էին խաղ
    • ենթակա՝ ծառերը
    • ստորոգյալ՝ ստեղծել էին (բարդ բայական)
  7. թուփը արձակում էր բուրմունք
    • ենթակա՝ թուփը
    • ստորոգյալ՝ արձակվում էր (պարզ բայական)
  8. մշուշը կախվել էր
    • ենթակա՝ մշուշ
    • ստորոգյալ՝ կախվել էր (բարդ բայական)
  9. քահանան կանգ առավ
    • ենթակա՝ քահանան
    • ստորոգյալ՝ կանգ առավ (բարդ բայական)
  10. մարդիկ քնած են
  • ենթակա՝ մարդիկ
  • ստորոգյալ՝ քնած են (բարդ անվանական)
  1. աշխարհը քնած է
  • ենթակա՝ աշխարհը
  • ստորոգյալ՝ քնած է (բարդ անվանական)
  1. Աստված ստեղծել է գեղեցկությունը
  • ենթակա՝ Աստված
  • ստորոգյալ՝ ստեղծել է (բարդ բայական)