Բայի դիմավոր և անդեմ ձևեր,15․11․-18․11․2024

196. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
կարելի է շտապ եզրակացություն ես անել և սխալվել։
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Պետք է մտածել հետևանքի մասին, երբ խախտում ես բնության հավասարակշռությունը ։
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռր կախենք թելից:-Բեռը որը գտնվում է երկրի ձգողութույան տակ կախենք թելից։
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Բնության մեջ հավասարկշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց որոնք իրենց սխալները երբեմն ուշ են գիտակցում։
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Կենդանաբանները հավաքեցին աղվեսներին որոնք որսի ժամանակ էին խփվել։
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:-Հետախույզը որ ուղղություն էր վերցրել, կտրուկ թեքվեց մորուտը դեպի լանջը։

206.Տեքստի բայերը փոխի՛ր այնպեսոր պատասխանեն ի՞նչ արեց (արեցինհարցինԲայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալո՞րը` անկատար անցյալ:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվեց և ընկնկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնկավ կորցրեց գիտակցությունը և  ուշքի եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պ—*ատսպարեց: Նրան ալպինիստները գտան միայն հաջորդ կիրակի:

207.Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛րև պարզի՛րթե ո՛ր հիմքով է կազմվում այդ ժամանակը:

Օրինակ`

վազեցնել- վազեցրի  վազեցրինք
                        վազեցրիր  վազեցրիր
                    վազեցրեց վազեցրին

Գոհացնել — գոհացրի, գոհացրեցինք, գոհացրեցիր, գոհացրեց, գոհացրին
Վստահեցնել — վստահեցրի, վստահեցրինք, վստահեցրիր, վստահեցրեց, վստահեցրին
Փակցնել -փակցրեցի, փակցրեցինք, փակցրիր, փակցրեց, փակցրին

209.Տրված վերջավորությունների խմբերից ո՞րն է համապատասխանում նախորդ վարժության առաջին երկու բայերի անցյալ կատարյալի վերջավորություններին: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ա.        եզ.       հոգն.         Բ. եզ.       հոգն.

I դ.      ի          ինք              ի          ինք

ll դ.     իր       իք              իր         իք

III դ.    —         ին              եց           ին

214.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր։

Խոտերն ու ծաղիկներն գիտեն ինչպե՞ս արտահայտել զգացմունքները: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ ստեղծելու և, հավանաբար, կարողանալու ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

217.Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
 Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը, այլև առաջացավ ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:

218.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա։

Հին Հռոմ

Հին Հռոմ (լատին․՝ Roma antiqua, կարգախոսը՝ «Senatus Populus Que Romanus», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։

Հռոմի՝ որպես համաշխարհային գերտերության ձևավորման գործընթացի կարևորագույն մասն է կազմում Պունիկյան պատերազմներում տարած հաղթանակը։ Իր տիրապետության ներքո ունենալով Ապենինյան թերակղզին՝ իր հարակից ԿորսիկաՍարդինիաՍիցիլիա կղզիներով, հռոմեացիները արշավում և նվաճում են Հիսպանիան։ Մ․թ․ա․ 146 թվականին վերջիններս ավարտում են Կարթագենի կործանումը և գերակայություն հաստատում Միջերկրական ծովում։ Մ․թ․ա․ 27 թվականին Գայոս Օկտավիանոսն իրեն հռչակում է «Օգոստոս» և սկսվում է Հռոմի պատմության կայսերական շրջանը։ Հաջորդ տասնամյակում բորբոքված հռոմեա-պարթևական հակամարտությունը դառնում է մարդկության պատմության ընթացքում եղած հակամարտություններից ամենաերկարատևը, որն իր հերթին ազդեցություն է ունենում Հռոմի՝ դեպի Արևելք ունեցած կայսերապաշտական նկրտումների և նվաճողական քաղաքականության վրա։ Կայսրության տարածքն աննախադեպ ընդարձակվում է Մարկոս Տրայանոս կայսեր օրոք՝ ձգվելով Միջերկրական ավազանից մինչև ծայր հյուսիս՝ Բրիտանիա կղզիՊիրենեյներից մինչև Հայկական լեռնաշխարհ և Միջագետք՝ ընդգրկելով հյուսիսային Աֆրիկան։ 3-րդ

դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը տրոհում է երկու մասերի՝ այդպիսով վերջ դնելով Երրորդ դարի ճգնաժամին։ 5-րդ դարում կայսրության տարածքը ենթարկվում է բարբարոսական ցեղերի ներխուժմանը, որի արդյունքում էլ 476 թվականին վեստգոթերի առաջնորդ Օդոակրը գահընկեց է անում Հռոմի վերջին միապետ Հռոմուլոս Օգոստուլոսին։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ փակվում է Հին Հռոմի պատմություն վերջին էջը, մինչդեռ արևելքում մինչև օղուզ-թուրքերի ներխուժումը (մինչև 1054 թվականի Կոստանդնուպոլսի անկումը) իր գոյությունը պահպանել է Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը։

Հռոմեական պետությունն, իր բազմադարյա պատմության ընթացքում, եղել է ընտրովի բացարձակ միապետություն․ ի սկզբանե ժողովրդավարական դասական հանրապետության, մ․թ․ա․ 27 թվականից հետո՝ կայսերական ժամանակահատվածում, ավտորիտար կիսաընտրողական ռազմական դիկտատուրա։ Շարունակական նվաճումների, լեզվական և մշակութային ազդեցության սփռման, ինչպես նաև հին հունական դասական քաղաքակրթության հետ մերձեցման արդյունքում՝ հին շրջանի մշակույթների և հասարակական կենցաղի ընդհանրության հենքի վրա, ձևավորվել է հունահռոմեական աշխարհը, որն իր սահմանների ներքո միավորել է Հյուսիսային Աֆրիկան, Եգիպտոսը, Հարավային Եվրոպան, Արևմտյան Եվրոպայի մեծ մասը` մինչև Անգլիա, Բալկանյան թերակղզին, Ղրիմը և Մերձավոր Արևելքը (ներառյալ՝ Անատոլիան, Լևանտը, Միջագետքն ու Արաբիան)։ Հին հռոմեական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունի ժամանակակից լեզվի, կրոնի, սոցիումի, տեխնոլոգիաների, իրավական մտքի, քաղաքականության, կառավարման, պատերազմական գործի, արվեստի, գրականության, ճարտարապետության և այլ ոլորտների ձևավորման գործում։

Հռոմի հիմնադրման մասին առասպել

Հիմնական հոդված՝ Հռոմի ստեղծում

Ըստ Հռոմի ստեղծման վերաբերյալ լատինական առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Տիբեր գետի ափին։ Քաղաքի սկզբնադիրներն էին Տրոյայի արքայազն Էնեասից սերող Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները, ովքեր Ալբա Լոնգայի թագավոր Նումիտոր Սիլվիուսի թոռներն էին։

Ըստ լեգենդի՝ Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա․ 753 թվականին Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից, ում կերակրել է իտալական էգ գայլը։

Նումիտորը գահընկեց է արվում հարազատ եղբոր՝ Ամուլիոսի կողմից, մինչդեռ վերջինիս դուստրը՝ Ռեա Սիլվիան, ծնում է երկվորյակ տղաների։ Տղաները Ռեա Սիլվայի և հռոմեացիների ռազմի աստված Մարսի սիրո պտուղն էին, ուստի, հայրական կողմից ժառանգել էին աստվածային գեներ՝ դառնալով կիսաստված։ Նոր արքան՝ Ամուլիոսը, վախենում էր, որ Մարսի որդիները հասակ առնելով կարող էին տապալել իր իշխանությունը, դրա համար էլ հրամայում է վերջիններիս գցել Տիբեր գետը։ Ողջ մնացած Հռոմուլոսին և Հռեմոսին գետեզրին գտնում և կերակրում է էգ գայլը։ Մեծանալով, երկվորյակ եղբայրները Տիբերի ափին հիմնում են բնակատեղի։ Սակայն, քաղաքի գտնվելու վայրի և անվանակոչության շուրջ ծագած վիճաբանության արդյունքում Հռոմուլոսը սպանում է եղբորը և նոր հիմնադրված բնակավայրը վերջինիս անունով կոչվում է Հռոմ։ Քաղաքի հիմնադրման մասին մեկ այլ լեգենդ, որը շարադրել է Դիոնիսիոս Հալիկառնասցին, պատմում է, որ Տրոյական պատերազմի հերոս Էնեասը ավերված քաղաքից հեռացածների մի խմբի հետ դուրս է գալիս ծովային ճանապարհորդության, որպեսզի գտնի «Նոր Տրոյան»։

Շարունակական նավարկումներից հետո ծովագնացները ապաստանում են Իտալիայում՝ Տիբերի ափին։ Վայրէջքից շատ չանցած՝ տղամարդիկ կրկին ծով մեկնելու ցանկություն են հայտնում, սակայն կանայք հրաժարվում են շարունակել երթուղին։ Կանանցից մեկը, որի անումը Ռոմա (հայկական իրականության մեջ՝ «Հռոմ») էր, իր համախոհներին առաջարկում է հրկիզել Ապենինյան թերակղզու ափերի մոտ կայանված հելլենների նավերը՝ Իտալիայում մնալու համար։ Սկզբում տղամարդիկ զայրանում են Ռոմայի վրա, սակայն, որոշ ժամանակ անց հասկանալով, որ նոր տարածքը բնակության համար կատարյալ վայր է՝ սկսում են փառաբանել վերջինիս։ Արդյունքում՝ նոր առաջացած բնակավայրը հնարամիտ կնոջ պատվին անվանակոչվում է «Հռոմ»։ Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը իր դասական էպիկական ստեղծագործության՝ «Էնեական»-ի շրջանակներում ևս անդրադառնում է Հռոմ քաղաքի հիմնադրմանը։ Ըստ Վերգիլիոսի՝ Տրոյական պատերազմի հերոս Էնեասին վիճակված էր հունական աշխարհից դուրս հիմնել «Նոր Տրոյա»-ն։ Այս աշխատությունում ևս շարադրվում է Դիոնիսոս Հալիկառնասցու բովանդակությունը, այն մասին, որ կանայք հրաժարվում են լքել Տիբերի ավազանը։ Իտալիա հասնելուց հետո, Էնեասը, որը ցանկանում էր ամուսնանալ Լատինոսի դուստր Լավինիայի հետ, ստիպված է լինում կռվի բռնկվել մեկ այլ երիտասարդի՝ Տուրնոսի հետ։

Պատմություն

Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․

  • Թագավորական Հռոմ՝ ընդգրկում է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից քաղաքի հիմնադրումից մինչև թագավորության վերջին գահակալ, ծագումով էտրուսկ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի իշխանության տապալումը։ Սա Հռոմի պատմության հնագույն շրջանն է, որտեղ երկիրը հանդես էր գալիս որպես ընտրողական միապետություն` հռոմեական գահակալի (կայսրերի) գլխավորությամբ։ Այս շրջանի պատմությունը հարուստ է առասպելալեգենդային տարրերով։
  • Հանրապետական Հռոմ՝ ընդգրկում է դասական հռոմեական քաղաքակրթության պարբերափուլը՝ թագավորության անկումից մինչև Օկտավիանոսի «Օգոստոս» հռչակվելն ընկած ժամանակահատվածը։ Այս փուլում Հռոմը վերածվում է աշխարհակալ գերտերության, որի ազդեցությունը տարածվում է Միջերկրականի ողջ ավազանի և հարակից տարածքների վրա։
  • Կայսերական Հռոմ՝ ընդգրկում է Ակտիումի ճակատամարտից հետո Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից (որի արդյունքում էլ ձևավորվեց Գայոս Օկտավիանոս Օգոստոսի միանձնյա իշխանությունը) մինչև գոթերի առաջնորդ Օդոակրի կողմից Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ընկած հատվածափուլը։ Հռոմեական կայսրությունը որոշ ժամանակահատված դառնում է ընդհուպ մինչև աշխարհի գլխավոր քաղաքական ուժը։

Ալրեխտ Դյուրեր ՙՙԱղոթող ձեռքեր՚՚

<<Աղոթող ձեռքերը» Դյուրերի ամենից վերարտադրվող գործն է։ Նրա կրկնօրինակները նաև քանդակների տեսքով վաճառվում են եկեղեցական այլ խորհրդանիշերի հետ։ Նկարը տրվել է կոնֆիրմացիայի, նրանով նկարազարդվել են Աստվածաշնչի հրատարակությունները, վերատպվել է ցավակցական բացիկներին։ Եվրոպայում լայն տարածում ունեն «Աղոթող ձեռքերի» վերատպությունները, ԱՄՆ-ում` քանդակային տարբերակները։

Թղթերից մեկում աղոթող ձեռքերի հետ գտնվել է առաքյալի գլխի ուրվագիծը։ Ավելի ուշ, երբ թուղթը մասնատվել է, աղոթող ձեռքերի խորհրդանշանը նոր նշանակություն է ձեռք բերել` դառնալով կրոնական խորհրդանշան։

Այն փաստը, որ նկարում չի երևում, թե ում են պատկանում ձեռքերը, առաքյալի աղոթող ձեռքերին նոր նշանակություն են հաղորդել` դրանք վերագրելով Հայր Աստծուն[6]։

Ստեղծման համատեքստ

Գծանկարը նախատեսված էր մի այլ նկարի համար, բայց վերջնական մեծ աշխատանքը չի պահպանվել։ Այս գործը մնացել է որպես անկախ ստեղծագործություն և իր բարձրարժեքը ձեռք է բերել՝ արվեստի աշխարհում լայն ճանաչում ստանալով։

Այսօր գծանկարը պահվում է Վիեննայի Ալբերտինա թանգարանում։

Հուզիչ պատմություն եղբոր մասին

Ալբրեխտ Դյուրերի և նրա եղբոր՝ Հանսի մասին հայտնի պատմությունը հաճախ ներկայացվում է որպես օրինակ եղբայրական սիրո, անձնազոհության և երախտագիտության։

Ըստ պատմության՝ Դյուրերի ընտանիքը շատ աղքատ էր, և նրանց 18 երեխաներից միայն երկուսը՝ Ալբրեխտն ու Հանսը, մեծ տաղանդ ունեին արվեստի մեջ։ Բայց ընտանիքը չէր կարողանում ապահովել նրանց երկուսի ուսումը։ Որոշվեց, որ եղբայրներից մեկը կաշխատի ֆիզիկական աշխատանք՝ վճարելով մյուսի ուսման ծախսերը։

Ալբրեխտն առաջինը գնաց Նյուրնբերգ՝ արվեստ ուսանելու, մինչդեռ Հանսը աշխատում էր հանքերում՝ ընտանիքի և եղբոր կարիքները հոգալու համար։ Երբ Ալբրեխտը ավարտեց ուսումը և վերադարձավ տուն՝ հայտնի դարձած որպես վարպետ նկարիչ, առաջարկեց իր եղբորը փոխել դերերը, այսինքն՝ ինքն աշխատի, իսկ Հանսը սովորի։ Սակայն, ըստ պատմության, Հանսի ձեռքերը արդեն վնասված էին ծանր աշխատանքից, և նա չէր կարող շարունակել գծանկարչության իր երազանքը։

Աղոթող ձեռքերի էսքիզը համարվում է Ալբրեխտ Դյուրերի նվիրվածությունն իր եղբորը։ Ասում են, որ Դյուրերը հենց իր եղբոր մաշկից ու աշխատած ձեռքերից ոգեշնչված՝ ստեղծել է այս աշխատանքը՝ որպես եղբայրական սիրո և զոհողության անմահ հուշարձան։

Արդյո՞ք սա պատմական փաստ է

Այնուամենայնիվ, այս պատմությունը լեգենդ է և չունի հստակ պատմական ապացույցներ։ Այն ավելի շատ արտացոլում է եղբայրական սիրո իդեալականացված պատմություն, որը գրավել է հանրության սիրտը։

Վերածնունդ

Ի՞նչ է նշանակում Վերածնունդ:
Վերածնունդը մշակութային, գեղարվեստական և գիտական վերածնունդ է, որ սկիզբ առավ 14-րդ դարի Իտալիայում՝ շեշտելով մարդու արժեքը և անտիկ արվեստի ու գիտության հանդեպ հետաքրքրությունը։

Ովքե՞ր էին հումանիստները:
Հումանիստները Վերածննդի մտածողներ էին, ովքեր կենտրոնանում էին մարդու արժեքի, անհատականության և գիտելիքի զարգացման վրա։

«Քավության նոխազ»

«Քավության նոխազ» արտահայտությունը ծագել է Հին Կտակարանից: Այն կապվում է այն ծեսի հետ, որն իրականացվում էր հին իսրայելացիների կողմից «Յոմ Կիպուր» (Քավության օր) տոնին: Տոնակատարության ժամանակ քահանան մարդկանց մեղքերը խորհրդանշականորեն փոխանցում էր երկու նոխազներից մեկին: Այդ նոխազը, որը կրում էր ժողովրդի բոլոր մեղքերը, արտաքսվում էր անապատ՝ ցույց տալու համար, որ մեղքերը մաքրվել են համայնքից:

Հիմա «քավության նոխազ» արտահայտությունն օգտագործվում է՝ նկարագրելու իրավիճակ, երբ մարդը կամ խումբը մեղադրվում է ուրիշների սխալների, անհաջողությունների կամ դժբախտությունների համար, հաճախ անարդարացիորեն: Այլ կերպ ասած, այդ մարդը «զոհաբերվում» է, որպեսզի ուրիշներն խուսափեն պատասխանատվությունից կամ իրենց մեղքերն ու պարտավորությունները փոխանցեն նրան​:​

Այս արտահայտությունը լայն կիրառություն ունի ինչպես առօրյա խոսքում, այնպես էլ քաղաքական, սոցիալական և հոգեբանական ոլորտներում: Որոշ դեպքերում այն մատնանշում է խտրականության կամ հանցագործությունների հետևանքով մեղավոր անարդարացիորեն նշանակված մարդկանց, ովքեր դառնում են հանրային վախի կամ ատելության թիրախ:

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիքը, ազգը և մշակույթը կարծում եմ ամենակարևոր նշանակությունը ունեն մարդկանց համար, ընտանիքը դա առաջին հերթին դաստիարկությունը այն արժեքները որոնք նա նա վերցրել է իր ծնողներից, քրերից եղբայրներից և այլն, ազգը նույնպես մեծ նշանակություն ունի, քանի որ ամեն ազգ ունի իր ավանդույնթերը, իր կարծքիը ուրիշ ազգերի նկատմամբ և այլն և այդ ամենը փոխանցվում է ազգի մեջ և գլխավոր նշանակությունը դարձնում, մշակույթը նույնպես դրա մեջ է մտնում և կարևոր դեր ունի, տարբեր տեղեր մենք մեր մշակութի կրողն են , իզուր չեն ասում, որ ամեն մարդ իր ընտանիքի, ազգի և մշակույթի դեմքն։ Ընտանիքի նշանակությունը մեծ է բայց գլխավորը չե ինձ համար, որովհետև մարդ չի ընտրում, որ ընտանքիում ծնվի նույնը ազգի և մշակույթի մասին։

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մարդը խմբերին շերտերին և համայնքներին պատկանալուց հետո արդեն ավտոմատ համագործակցում է կամ հակառակը, որոշում է հակասել մարդու հետ, դա ամեն մարդու որոշումն է և շատ բարդ է այն փոխել։

Համագործակցելը կարող է լինել ինչպես աշխատայնքնային այնպես էլ ընկերական, դուք կարող եք համագործել որևե մեկի հետ բայց չլինել ընկերական դա շատ նորմալ, քանի որ հեչ անպայման չե աշխատանիք համար ընկեր լինել և հակասռակը։

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը իր ծնված օրվանից հանդիսանում է մի քանի խմբերի շարքին ՝ սեռ, տարիք, ազգ, մշակույթ, ֆինանսական կարգավիճակ և ալյ, հետո մեծանում է և գնում է մանկապարտեզ, դպրոց, համալսարան, աշխատանքի, և իրա կյանքի ընթացքում իրա շրջապատը փոխվում է, բացի ֆիզիկական փոփոխության կարա և ինքը ընտրի թե, որ խմբին են իրան դասելու, ըստ իրա ՝ արժեքների, նախասիրություներին, և կարծիքների։ Մարդը ինքն է իր ճակատագիրը գրում և որոշում թե որ խմբերին են պատկանալու։

Օրինակ ՝ ես մարդկանց խմբերի չեմ բաժանում, խոսքը գնում է խելացի կամ անխելք լինելու մասին ուղղակի ըստ իմ նախասիրություների, մարդկային արժեքների և կարծիքի վրա հիմնվելով եմ ընտրում ընկերներիս և շրջապատիս։

Պարապմունք 17

1․ Ո՞ր մարմինն է կոչվում ուղղանկյունանիստ։ GEOGEBRA ծրագրով գծել ուղղանկյունանիստ։

Այն ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերն ուղղանկյուններ են կոչվում է ուղղանկյուն զուգահեռանիստ կամ պարզապես՝ ուղղանկյունանիստ:

2․ Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։

Ուղղանկյունանիստը կազմված է ուղղանկյուններից:

3․ Ո՞ր մարմինն է կոչվում խորանարդ։ GEOGEBRA ծրագրով գծել խորանարդ։

Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ:

4․ Քանի՞ նիստ, կող, գագաթ ունեն ուղղանկյունանիստն ու խորանարդը։

Ուղղանկյունանիստն ու խորանարդը ունեն 6 նիստ, 8 գագաթ և 12 կող:

5․ Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։

Բարձրություն, լայնություն, երկարություն:

6․ Համեմատել խորանարդը և ուղղանկյունանիստը։

Խորանարդը ունի հավասար բոլոր կողմերով քառակուսիներ, իսկ ուղղանկյունանիստը՝ տարբեր չափերով ուղղանկյուններ:

7․ Տրված է հետևյալ ուղղանկյունանիստը:

picture1.png

Ո՞րն է ուղղանկյունանիստի անկյունագծի հաշվման բանաձևը:  Ընտրել ճիշտ բանաձև(եր)ը:

  • KM2=KN2+NM2
  • AM2=AD2+DC2+CM2
  • BN2=BD2+DN2

8․ Հայտնի են ուղղանկյունանիստի նույն գագաթից ելնող կողերի երկարությունները՝  10 սմ,  2 սմ  և  4 սմ: Գտնել  ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսու երկարությունը:  

10.95 սմ

9․ Հայտնի են ուղղանկյունանիստի հիմքի կողերի երկարությունները՝ 16 սմ, 24 սմ և  ուղղանկյունանիստի  անկյունագծի երկարության քառակուսին՝ 857: Գտնել ուղղանկյունանիստի բարձրությունը:

5 սմ

10․ Որոշիր խորանարդի d անկյունագիծը, եթե նրա մի նիստի մակերեսը S=49սմ2է:

12.12 սմ