Ոչ վերբալ հաղորդակցություն

Ի՞նչ է իրականում ոչ վերբալ հաղորդակցությունը

Ոչ վերբալ հաղորդակցությունը, որը հաճախ անվանում են ոչ վերբալ վարքագիծ,կամ՝ մարմնի լեզու,տեղեկություն փոխանցելու միջոց է, արտասանված խոսքի պես․ տարբերությունը այն է, որ այստեղ հաղորդակցությունը տեղի է ունենում դեմքի արտահայտությամբ, ժեստերի, շփման (հապտիկ), ֆիզիկական շարժում (կինետիկ), կեցվածքի, մարմնի դարանքի (հագուստ, զարդեր, սանրվածք, դաջվաք և այլն) անգամ անհատի ձայնիը մեծ նշանակություն ունի։

Ջո Նավարո <<Ես կարդում եմ ձեր մտքերը>>

Ոչ վերբալ հաղորդակցություն, մարդկանց միջև շփում առանց բառերի։ Այն ներառում է տեսողական ազդանշանների օգտագործում, ինչպիսիք են մարմնի լեզուն, հեռավորությունը և ֆիզիկական միջավայրը, տեսքը։ Դա կարող է նաև ներառել ժամանակի օգտագործումը և տեսողական ընկալումը խոսելու ու լսելու ընթացքում։

Այնպես ինչպես բանավոր խոսքն է պարունակում որ վերբալ տարրեր, օրինակ՝ ձայնի որակ, արագություն, բարձրություն, խոսելու ոճ, ինչպես նաև տաղաչափական հատկանիշներ՝ ռիթմ, ինտոնացիա և սթրես, այնպես էլ գրավոր տեքստերը ունեն ոչ վերբալ տարրեր, ինչպիսիք են ձեռագիրը, գրելաոճը, բառերի դասավորությունը։ Ինչևիցե, ոչ վերբալ հաղորդակցման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացված է անհատների միջև փոխգործունեությանը, որը կարելի է բաժանել երեք հիմնական ոլորտների՝ միջավայրի պայմանները, որտեղ շփումը տեղի է ունենում, հաղորդակցման ֆիզիկական բնութագիրը, փոխգործունեության ընթացքում հաղորդակցվողների պահվածքը։

Ոչ վերբալ հաղորդակցությունը ներառում է գիտակցական և անգիտակցական գործընթացների կոդավորուն ու ապակոդավորումը։ Կոդավորումը գործընթաց է, որն ապահովում է դեմքի արտահայտությունները, ժեստերը և կեցվածքը։ Ապակոդավորումը ստացված ինֆորմացիայի մեկնաբանումն է՝ հիմնվելով նախորդ փորձի վրա։

Նաև շատ բաներ մեր մոտ գալիս են մանկուց և նույնիսկ բնազդաբար։

Ոչ վերբալ հաղորդակցությունը մարդկության տարեկիցն է։ Միլիոնավոր տարի առաջ արված քարանձավային փորագրություններում պատկերված են մարմնի շարժումների օգնությամբ իրենց էմոցիաները` ապրումները, հույզերը արտահայտող մարդիկ։ Կնշանակի՝ ոչ վերբալ հաղորդակցությունը շրջանառության մեջ է մտել վերբալ հաղորդակցությունից դեռ շատ առաջ, իսկ էվոլյուցիայի արդյունքում ավելի ուշ երևան եկած խոսքը դարձել է փաստերի ու կոնկրետ երևույթների ավելի ստույգ փոխանցման միջոց։ Գիտական հետազոտությունները ոչ վերբալ հաղորդակցման և վարքի վերաբերյալ սկսվել են 1872 և կապվում է Չարլզ Դարվինի «Հույզերի արտահայտումը կենդանիների և մարդու մոտ» գրքի հրապարակման հետ։ Գրքում Դարվինը պնդում է, որ բոլոր կաթնասունները՝ մարդկիկ և կենդանիները, ցույց են տալիս իրենց զգացմունքները դեմքի արտահայտությունների միջոցով։ Նա իր գրքում առաջ է քաշում հետևյալ հարցը. «Ինչու է մեր դեմքը ընդունում հատուկ արտահայտություններ որևէ զգացմունք պատկերելու ժամանակ, և ինչու ենք մենք կնճռոտում մեր քիթը, երբ զզվում ենք և սեղմում մեր ատամները, երբ զայրացած ենք»։ Հիմնվելով հենց այս աշխատանքի վրա՝ իրենց ուսումնասիրություններն են սկսել մի շարք գիտնականներ։ Այս ոլորտի «առաջնեկներից» մեկն է եղել հայազգի գիտնական Ալբեր Մեհրաբյանը, ով, ուսումնասիրելով հաղորդակցությունը, 1950 թ. առաջ է քաշել «7-38-55» սկզբունքը, այսինքն՝ 7 %-ը հաղորդակցության մեջ այն է, ինչ է ասվում, 38 %՝ ինչպես է ասվում, և 55 %-ը մարմնի ոչ վերբալ ազդակներն են՝ «մարմնի լեզուն»։

Ինչու՞ պետք է վստահել«ոչ վերբալ» հաղորդակցությանը

Դժվար է պատկերացնել, որ 4,5 միլիոն տարի առաջ մեր նախահայրերը հաղորդակցվում էին առանց կապակցված խոսքի։ Մարդկանց միջև շփումն իրականացվում էր լիմբիկ համակարգի, այսինքն՝ մեր «չմտածող ուղեղի» շնորհիվ, որը պատասխանատու էր մեր գոյատևման և անվտանգության համար։ Այժմ էլ այն իրականացնում է նույն գործառույթները։ Պարզապես հիմա օպտիմալ և արագ հաղորդակցության համար մենք հաճախ և գրեթե միշտ օգտագործում ենք բառերը․ դրանցով հեշտությամբ կազմվում է այն նախադասությունը, որն օգնում է արտահայտել ցանկալի միտքը։ Նախադասությունը մարդը կազմում է օգտագործելով «նեոկորտեքս»-ը կամ պարզ ասած՝ «մտածող ուղեղը»։ Այնինչ «ոչ վերբալ» հաղորդակցությունն իրականացվում է հենց լիմբիկ համակարգի՝ «անկեղծ» ուղեղի շնորհիվ։

Ըստ գիտնականների՝ «ոչ վերբալ» նշանները դրսևորվում են ի պատասխան արտաքին աշխարհից ստացվող 3 ազդանշանների.

-Քարացի՛ր

-Վազի՛ր

-Պայքարի՛ր

Քարացի՛ր

Այժմ մենք ապրում ենք համեմատաբար հարմարավետ պայմաններում։ Բայց միլիոնավոր տարիներ առաջ մեր նախնիներին այս բախտը չէր վիճակվել. նրանք ստիպված էին ապրել գիշատիչների կողքին, որոնք ուժային առավելություն ունեին։ Այդ պատճառով էլ մեր ուղեղի լիմբիկ համակարգը մեզ համար մշակել էր պահվածքի այնպիսի ձևեր, որպեսզի կարողանայինք պահպանել մեր գոյությունը։

Գիշատիչներին և կենդանիներին առհասարակ գրավում է շարժումը։ Նրանք որսում են «շարժվող թիրախին»՝ հասնելու, բռնելու և ուտելու համար։ Հենց այս իրավիճակներում էլ աշխատում է «քարացի՛ր» ռեակցիան, որով մարդը փորձում է դառնալ «անտեսանելի»։ Սա մենք ժառանգել ենք մեր նախնիներից։ Այն, որ այժմ մենք ստիպված չենք ապրել գիշատիչների հետ միևնույն պայմաններում, ամենևին էլ չի նշանակում, որ այդ «ռեակցիան» մենք այլևս չեք դրսևորում սովորական կյանքում։ Հենց այն իրավիճակներում, երբ մենք վտանգ, անհանգստություն, սթրես ենք զգում, լիմբիկ համակարգը միացնում է այս ազդակը։ Օրինակ, ստի մեջ բռնված մարդը, հարցաքննության ժամանակ աշխատում է «քարանալ»․ նա անշարժանում, կծկվում է՝ խուսափելով ավելորդ շարժումներից, տեսողական որևէ կոնտակտից, երբեմն էլ բարձրացնում է ուսերը՝ ստեղծելով, այսպես ասած, «կրիայի էֆեկտ»՝ ավելի աննկատ երևալու, իր ֆիզիկական ներկայությունը «թաքցնելու» համար։

«Քարանալով» մարդը ոչ միայն փորձում է խուսափել սպասվող վտանգից, այլև ժամանակ է շահում մտածելու և հետագա քայլերը որոշելու համար։

Վազի՛ր

Երբ «քարանալ» այլևս ուշ է, և մեր ուղեղը գիտակցում է, որ դա այլևս չի փրկի, ի հայտ է գալիս մեկ այլ՝ ոչ վերբալ ռեակցիա՝ «վազելը»։ Այն օգնում է որքան հնարավոր է «հեռանալ» սպառնացող վտանգից։ Թվում է՝ փախուստը կարող է օգուտ տալ, երբ այն ֆիզիկապես իրագործելի է։ Բայց ռեակցիան կիրառվում նաև այժմ, պարզապես վերափոխված տարբերակով։ Օրինակ, երբ մոտենում և խոսակցություն է սկսում անցանկալի որևէ մեկը, մենք, իհարկե, չենք կարող շրջվել և փախչել։ Սակայն կարող ենք «փախուստ» իրականացնել մեկ այլ՝ աննկատ տարբերակով․ իրանը հետ տանելով, ոտքերը ուղղելով դեպի մոտակա ելքը, որևէ առարկա, ասենք պայուսակ տեղադրելով ձեր և զրուցակցի «միջև», արգելափակելով տեսողական շփումը և այլն։ Այս ամենով լիբմիկ հմակարգը փորձում է մեզ հետ պահել տհաճ, նեգատիվ իրավիճակից՝ ենթագիտակցաբար «փախուստի» նախապատրաստելով։

«Վազելու» ռեակցիայի նպատակը մեկն է խուսափել վիզուալ կամ ֆիզիկական շփումից անցանկալի, տհաճ օբյեկտի հանդիպելիս։

Պայքարի՛ր

Երբ աննկատ մնալն անհնար է, իսկ փախուստի համար միջոցներ չկան, մնում է միայն պայքարել։ «Պայքարի» ռեակցիան ենթադրում է ավելի ագրեսիվ ոչ վերբալ պատասխան։ Իհարկե, «հաղորդակցական պայքարի» դեպքում մարդը առավել հեշտությամբ կարող է դիմել «վերբալ» միջոցներին, ինչպիսինք են վեճը, մեղադրանքը, ռեպլիկը, հեգնանքը և այլն։ Սակայն միշտ չէ, որ կուտակված ագրեսիան կամ վատ հույզերը կարող են նման կերպով արտահայտվել։ Ասենք, օրինակ, տնօրենը զայրանում է ձեզ վրա և սպառնում հեռացնել աշխատանքից. վերբալ միջոցներով դուք նրան պատասխան տալ չեք կարող կամ չեք ուզում։ Փոխարենը լիմբիկ համակարգը մշակել է նեգատիվ վերաբերմունք դրսևորելու այլ տարբերակներ․ սպառնացող, կկոցած աչքեր, բռունցք արած ձեռքեր, մարդուն չափազանց մոտ կանգնելով, անձնական տարածք ներխուժել և այլն։ Երբեմն դիմացինի մոտ նման ռեակցիան ժամանակին նկատելը կարող է զերծ պահել հետագա ֆիզիկական «պայքարից»։

Արտաքին աշխարհից ստացվող ազդակները ստիպում են որևէ կերպ արձագանքել։ Եվ մեր ուղեղն ընտրում է տվյալ պահին ամենահարմար տարբերակը։ Մարդկային պահվածքն ինքնին շատ բարդ ու բազմակողմանի է, և այս 3 ռեակցիաները վկայում են միայն այն մասին, որ մարդը հայտնվել է «ոչ կոմֆորտ զոնայում»՝ առանց որոշակիացնելու պատճառը։ Կոնկրետ պատճառ կարող են մատնանշել հույզերը։

Ջո Նավարո <<Ես կարդում եմ Ձեր մտքերը>>

Դամոկլյան սուր

«Դամոկլյան սուր» արտահայտությունը ծագում է հին հունական լեգենդից, որն առաջինը պատմել է Կիկերոնը: Այն խորհրդանշում է մշտական սպառնալիք կամ վտանգ, որը կախված է մարդու գլխավերևում, նույնիսկ երբ նա գտնվում է բարեկեցության, իշխանության կամ մեծ հաջողությունների մեջ: Այս պատմությունն ունի խորը իմաստ, քանի որ ցույց է տալիս, թե որքան նուրբ ու կեղծ կարող է լինել ուժեղ դիրքը, երբ այն ուղեկցվում է վտանգներով:

Ըստ լեգենդի՝ Սիրակուսա քաղաքի բռնակալ Դիոնիսոս Ավագի արքունիքում մի անձնավորություն՝ Դամոկլեսը, տեսնելով նրա հարստությունը և շքեղությունը, հայտարարում է, թե որքան երջանիկ պետք է լինի Դիոնիսոսը՝ այդքան ուժ ու փառք ունենալով: Դիոնիսոսը, լսելով այդ խոսքերը, որոշում է ցույց տալ նրան իշխանության իրական բնույթը: Նա առաջարկում է Դամոկլեսին նստել իր տեղը՝ գահին, վայելել բոլոր արտոնությունները և զգալ իրեն թագավոր: Դամոկլեսը հիացմունքով ընդունում է առաջարկը և նստում գահին: Սակայն հանկարծ նկատում է, որ իր գլխավերևում կախված է սուր՝ մի պաղ մազից կախված:

Սուրը, որը կարող էր ամեն պահի ընկնել, ստիպում է Դամոկլեսին գիտակցել, որ իշխանությունն ու մեծությունը գալիս են ոչ միայն շքեղության, այլև մշտական անհանգստության և վտանգների հետ: Ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել, և որքան մեծ է պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ է վտանգը:

Այսօր «Դամոկլյան սուր» արտահայտությունը օգտագործվում է ամենատարբեր իրավիճակներում՝ նկարագրելու այնպիսի իրավիճակներ, երբ մարդն ապրում է սպասելի կամ անսպասելի վտանգի ներքո: Այն ընդգծում է այն գաղափարը, որ արտաքին բարեկեցությունը հաճախ կարող է լինել խաբուսիկ, և մեծ հաջողությունները հաճախ ուղեկցվում են լարվածությամբ ու տագնապով:

Գործնական աշխատանք ուղղագրությունից․11․10

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով: Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել, …ակալ, …նաշար, …ուբարք, …աբեկել …տադրուժ, …ատեր, վարքու…, …ություն, …իմացություն, ձյունա…, համ…, …ավոր:

Թոքախտաղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարքբարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույրբյուրավոր:

25.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճ..ալ, բ..ալ, ֆ..ալ, թ..ալ, ու..ակի, ու..անկյուն, Ա..ա, Է..ա, թռչու..եր, հենարա..եր, ի..սուն, ի..ական, օ..ան, ե..որդ, չո..որդ, տա..ական, տա..ալուծել, անդո.., բե..ի, մ..կածուփ:

ճճտալ, բզզալ, ֆշշալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնականամբիոնամբողջամպամածանպայմանզամբյուղամբասիրամփոփելանփոփոխանպետքամբարելամբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

<<Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երջականություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժին որոշումը

Արքիմեդի մասին

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը
Հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը հիդրոստատիկ ճնշման ուժերն են։

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը
Արքիմեդյան ուժը կախված է հեղուկի խտությունից։ Որքան մեծ է հեղուկի խտությունը, այդքան էլ մեծ կլինի արքիմեդյան ուժը։

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը
Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝
ա․խորասուզվում հեղուկում
Եթե մարմնի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, մարմինը հեղուկում խորասուզվում է։
բ․լողում նրա ներսում
Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, մարմինը լողում է հեղուկի ներսում։
գ․լողում նրա մակերևույթին։
Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մարմինը լողում է նրա մակերևույթին։

Անհավասարաչափ շարժում։Միջին արագություն։

1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Մեխանիկական շարժում է կոչվում այն երևույթը, երբ մարմինը փոխում է իր դիրքը ժամանակի ընթացքում այլ մարմինների նկատմամբ:

2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Օրինակներ՝ մեքենայի շարժումը ճանապարհի վրա, մարդու քայլելը, ինքնաթիռի թռիչքը, գնդակի գլորվելը, երկնաքարի շարժումը տիեզերքում:

3. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Հաշվարկման մարմին են անվանում այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում և հաշվարկվում է այլ մարմնի շարժումը:

4. Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերն ու ձևը կարելի է անտեսել տվյալ խնդրում, և մարմնի շարժումն ուսումնասիրել միայն որպես զանգված ունեցող կետ:

5. Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, ո՞ր դեպքում՝ ոչ։
Մարմինը կարելի է համարել նյութական կետ, եթե նրա չափերը նշանակություն չունեն շարժման ընթացքում (օրինակ՝ մեքենայի շարժումը մեծ հեռավորության վրա): Մարմինը չի կարելի համարել նյութական կետ, եթե նրա չափերն ու ձևը կարևոր են շարժման ուսումնասիրության համար (օրինակ՝ մեքենայի պտույտներ կատարելը փոքր տարածքում):

6. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Շարժման հետագիծն այն գիծն է, որը մարմինը նկարում է տիեզերքում շարժման ընթացքում:

7. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Մարմնի անցած ճանապարհն այն ընդհանուր հեռավորությունն է, որը մարմինը անցնում է իր շարժման ընթացքում:

8. Ի՞նչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից։
Հետագիծը շարժման գիծն է, իսկ անցած ճանապարհը՝ այդ գծի երկայնքով չափված հեռավորությունը: Հետագիծը կարող է լինել կոր կամ ուղիղ, իսկ անցած ճանապարհը միշտ դրական մեծություն է։

9. Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ, ո՞րը՝ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժում է այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը չի փոխվում: Անհավասարաչափ շարժումն այն է, երբ մարմնի արագությունը փոփոխվում է:

10. Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն, գրել բանաձևը։
Հավասարաչափ շարժման արագությունն այն մեծությունն է, որը ցույց է տալիս, թե որքան ճանապարհ է անցնում մարմինը ժամանակի միավորի ընթացքում:

Բանաձևը՝
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

11. Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը ՄՀ-ում։
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

12. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը և շարժման ժամանակը, գրել բանաձևը։
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

13. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը։
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

14. Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Կինեմատիկան մեխանիկայի բաժինն է, որը ուսումնասիրում է մարմինների շարժումը՝ առանց հաշվի առնելու այն առաջացնող ուժերը: Դինամիկան ուսումնասիրում է մարմինների շարժման պատճառները՝ այդ թվում՝ գործող ուժերը:

15. Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն։
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը մարմնի ընդհանուր անցած ճանապարհը բաժանված ընդհանուր շարժման ժամանակի վրա:

16. Գրել միջին արագության բանաձևը։

v0=S/t

17. Ո՞ր արագությունն են անվանում ակնթարթային արագություն։
Ակնթարթային արագությունը մարմնի արագությունն է տվյալ կոնկրետ պահին կամ կետում:

Արքիմեդի մասին

Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է: Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը. ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ:

Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց:

Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները: Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը…»:

Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով ջուր բարձրացնելու համար: Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները:

Իր հայրենի քաղաք Սիրակուզան հռոմեացիների ներխուժումից պաշտպանելու համար Արքիմեդն ստեղծեց ռազմական զարմանահրաշ մեքենաներ, որոնք ջրասույզ էին անում, կամ տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին: Դրանց մեջ կային նաև հսկա հայելիներ, որոնք արևի ճառագայթները կիզակետում էին թշնամու նավերի վրա և այրում դրանք: Երբ հռոմեացիներին, այնուհանդերձ, հաջողվեց գրավել Սիրակուզան, գիտնականի տուն ներխուժած ռազմիկը տեսավ ավազով լի արկղի վրա խոնարհված ծերունուն, որ երկրաչափական պատկերներ էր գծում:

– Չդիպչես իմ գծագրերին,– գոչեց Արքիմեդը:

Պատասխանի փոխարեն հռոմեացի ռազմիկը թափահարեց սուրը, և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագրերը:

Милосердие

С давних времён в человеческом обществе существует традиция помощи слабым и обездоленным людям. В любую эпоху, в любой стране всегда находились люди, готовые бескорыстно помогать другим людям, попавшим в трудную ситуацию.
Благотворительная деятельность таких людей со временем привела к появлению понятия «милосердие». Милосердие  — искреннее желание приносить пользу людям, не думая при этом о какой-либо награде.
Самые древние примеры оказания помощи ближнему дошли до нас из эпохи первобытного строя. Археологи во время раскопок обнаружили захоронение первобытных людей, которые ещё несколько лет после получения серьёзных травм жили за счёт поддержки своих соплеменников.
Что же такое милосердие? Это слово в русском языке буквально можно понять как «милость сердца», то есть, говоря о милосердии, мы говорим о любви ко всем окружающим нас людям.
Милосердие, проявляемое человеком по отношению к другим людям, делает самого милосердного человека лучше, обогащает его духовно. Человек, стремящийся к развитию, духовному совершенству, не может не быть милосердным.
Чтобы проявить милосердие, надо освободить свою душу от мелочных обид, зависти, злобы, жестокости. Милосерден тот, кто умеет прощать, не выпячивать своё «я», искренне, деятельно помогать, делать добро.
Развивать чувство милосердия следует с самого раннего детства. Нравственное воспитание детей начинается ещё в семье, затем оно продолжается в детском саду и в школе. Сначала дети осознают, что такое любовь к родителям и близким людям. Потом они учатся распространять свои добрые чувства на друзей и знакомых. Постепенно в ребёнке формируется и чувство милосердия ко всем окружающим людям.

1. О чем представленный текст?

Текст рассказывает о милосердии — желании помогать другим людям без ожидания награды. Он объясняет, как это качество развивалось в истории и почему оно важно.

2. Что автор хочет донести до читателя?

Автор хочет показать, что милосердие делает людей лучше и обогащает их душу. Он подчеркивает, что развивать это чувство нужно с раннего возраста.

3. Какое определение дает автор понятию «милосердие»? Согласны ли вы с ним?

Автор определяет милосердие как искреннее желание помогать людям без мысли о вознаграждении. Да, это хорошее определение, так как оно охватывает основное значение милосердия.

4. В каком возрасте нужно начинать развивать чувство милосердия?

Чувство милосердия нужно развивать с раннего детства — начиная с семьи, затем в детском саду и школе.

5. Нужно ли человеку быть милосердным? Почему?

Կոմիտասը բանաստեղծ․08․10

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Ողջույն սիրելի Կոմիտաս
Քեզ փորձել են վերագրեն ուրիշ ազգերին, բայց
Ազգային գեղեցիկ ներկայացնելը, քո առանձնահատկությունն է
Իսկ դա Իսկական հայի առանձնահատկություն է։
Շնորհակալ կլինեմ ոչ միայն ես ՝ այլ ամբողջ մեր երկիրը։
Որ բարդ ժամանակներում մնացել ես մեր կողքին,կարելի է ասել փրկել ես մեզ։
Ձեր երգերը
այժմ ինչպես այն ժամանակ երբ դու կաիր մեր երկիրը լավ վիճակում չեր, ուզում եմ ասել, որ ոչինչ չի փոխվել այլ ավելի է բարդացել, մարդիկ կորցրել են իրենց մարդկային արժեքները ,
Վարկածներ կան, որ դու գժվել ես հենց այն պատճառով, որ այն ժամանակ ամեն ինչ վերածվել կարճ ասաց ՝ հաուսի և մարդիկ շատ դաժան են եղել։
Մենք շատ քիչ ժամանկակի ստեղծագործեր ունենք, հերիք է բողոքեմ կցանկանաի մի քանի հարց տալ։
[ ] Ի՞նչ կարծիքի եք ինտերնետի դարի մասին
[ ] Ի՞նչ խոհրուրդներ կտաիք մեզ նոր սերնդին

Հարցեր և պատասխաններ Հարավային Եվրոպայի մասին

1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
Հարավային Եվրոպան գտնվում է Եվրոպայի հարավային հատվածում՝ Միջերկրածովի ափերին: Այդտեղի երկրներն են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, ինչպես նաև փոքր պետություններ՝ Վատիկանը, Սան Մարինոն, Անդորրան: Չնայած քաղաքական փոփոխություններին ու պատերազմներին, երկրների աշխարհագրական դիրքը հիմնականում անփոփոխ է մնացել:

2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսությունների զարգացած ճյուղերը:
Տնտեսության հիմնական զարգացած ճյուղերն են՝

  • Գյուղատնտեսություն՝ գինի, ձիթապտուղ, մրգեր, բանջարեղեն արտադրող երկրներ,
  • Զբոսաշրջություն՝ Իտալիան, Իսպանիան և Հունաստանը հայտնի են իրենց պատմական վայրերով և հանգստավայրերով,
  • Արդյունաբերություն՝ մեքենաշինություն (Իտալիա, Իսպանիա) և տեքստիլ,
  • Ծովային տնտեսություն՝ նավագնացություն և ձկնարդյունաբերություն (Հունաստան, Պորտուգալիա):

3. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում, նշիր՛ առանձնահատկությունները:
Հարավային Եվրոպան ունի Միջերկրածովյան կլիմա՝ տաք, չոր ամառներով և խոնավ, մեղմ ձմեռներով: Այս կլիման շատ հարմար է գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման համար:

4. Ի՞նչ գիտես Վատիկանի մասին:
Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է, որը գտնվում է Հռոմի ներսում: Այն կաթոլիկ եկեղեցու կենտրոնն է, որտեղ ապրում է Հռոմի Պապը: Վատիկանն ունի մեծ կրոնական և մշակութային նշանակություն:

5. Պատմի՛ր  Հարավային Եվրոպայի բնակչության մասին:
Հարավային Եվրոպայի բնակչությունը հիմնականում կաթոլիկ է (Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա) կամ ուղղափառ քրիստոնյա (Հունաստան): Բնակչությունն ապրում է մեծ մասամբ քաղաքներում, և վերջին տարիներին նկատվում է բնակչության ծերացման միտում: