Ավելորդը,, պատմվածքի քննարկում ։
- Ի՞նչ է նշանակում «ավելորդ» լինել։ Ո՞վ և ինչու կարող է դառնալ «ավելորդ»
«Ավելորդ» լինել նշանակում է, երբ մարդը դուրս է մնում հասարակությունից, իրեն պետք չզգում և չի ընդունվում մյուսների կողմից:Ավելորդ կարող է դառնալ այն մարդը, ով տարբերվում է մյուսներից կամ չի համապատասխանում հասարակության պահանջներին, կամ էլ հայտնվում է անարդար իրավիճակում - Ի՞նչ արժեքների բախում է ներկայացված պատմվածքում։
Պատմվածքում բախվում են մարդկայնությունն ու անտարբերությունը, խիղճն ու շահը, ազնվությունն ու կեղծիքը - Ինչպիսի՞ ուղերձ է փոխանցում հեղինակը մարդու և նրա բարոյական ընտրության մասին։
Հեղինակը ցույց է տալիս, որ մարդը պատասխանատու է իր ընտրության համար և պետք է միշտ պահպանի իր խիղճը - Արդյո՞ք ուշացած զղջումը արժեք ունի։
Ուշացած զղջումը ունի որոշ արժեք, բայց այն չի կարող փոխել արդեն կատարվածը - Արդարացրե՛ք Հաճի աղային։
- Հաճի աղային կարելի է մասամբ արդարացնել, քանի որ նա ազդվել էր շրջապատից, բայց դա ամբողջությամբ չի արդարացնում նրա արարքը
- Ինչպե՞ս կարելի է կանխել նման երևույթները հասարակության մեջ։
Դա կարելի է կանխել մարդկանց մեջ զարգացնելով բարություն, կարեկցանք և ճիշտ արժեքներ, ինչպես նաև չլինելով անտարբեր ուրիշների նկատմամբ











