02.04.2026

  1. Գտիր, թե յուրաքանչյուր նախադասության կազմի մեջ քանի բաղադրիչ նախադասություն կա։ Որոշիր այդ բաղադրիչների հարաբերությունը (համադասական են, թե՞ ստորադասական)։
  2. Բոլոր նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։
  3. Ընդգծիր դերբայական դարձվածները։
  4. Ձևաբանորեն վերլուծիր մգացրած բառերը։
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։- 1 հատ Պարզ նախադասություն
  • Ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։- 1 հատ Պարզ նախադասություն
  • Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։-1 հատ պարզ նախադասություն
  • Այնուհետև ավելի է լռում անապատը և նոթերը կիտած ականջ է դնում միայն իրեն լսելի ինչ-որ ձայների։- 2 հատ բարդ նախադասություն համադասական (և )
  • Ռուբենը երեխաներին կրթում, խնամում էր անձնվիրաբար․ ոչ ոք չէր կարող կշտամբել նրան որևէ թերության համար։- 3 հատ բարդ նախադասություն համադասական
  • Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկինորն իր առջևից էր գնում դպրոց։- 2 հատ բարդ նախադասություն, ստորադասական (որի)
  • Դա մի չոր ու ցամաք հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։ —
  • Վագոնները դղրդում էին, և Շիրակի քամին փռփռացնում էր պատուհանների վարագույրները։-2 հատ բարդ նախադասություները համադասական (և)
  • Պատշգամբից շողշողացին շեփորների պղնձաձույլ կրակները, հետո կարմիր լույսերի մեջ պայծառ օրվա պես հոսեցին կինոյի լուսարձակները։- 2 հատ բարդ նախադասություն համադասական
  • Վանահայրը նստեց ձիթաճրագի լույսի առջև, վերցրեց մի սևակաշի գիրք և խոշոր աչքերը գրքին հառած՝ սկսեց կիսաձայն մրմնջալ։- 3 հատ բարդ նախադասություն հարաբերական (և)

Առաջադրանք 2

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։
  2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
  1. Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։
  2. Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։
  3. Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։
  4. Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։
  5. Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։
  6. Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։
  7. Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
  8. Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։
  9. Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։
  10. Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։
  11. Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։
  12. Ցոզակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։
  13. Երբ կանգնեց՝ փեշեը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։
  14. Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։
  15. Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։

Պարապմունք 15

1.Ուղղանկյուն եռանկյան էջերն են 6 սմ և 8 սմ: Գտիր սուր անկյունների սինուսը և կոսինուսը:

sin = 0,6, cos = 0,8

2. Ուղղանկյուն եռանկյան էջը 5 սմ է, իսկ ներքնաձիգը՝ 13 սմ: Գտիր մեծ սուր անկյան տանգենսը:


tg a= 2,4

3.Հաշվիր արտահայտության արժեքը. 2 sin(30°) + 4 cos(60°) — tg(45°):
(Оգտվիր հրապարակված  աղյուսակից)


4. Հայտնի է, որ sin<A = 0,6: Օգտվելով հիմնական եռանկյունաչափական նույնությունից՝ գտիր cos<A-ն, tg<A, ctg<A, եթե <A-ն սուր  է:

5. Գտիր tg<A-ն, եթե sin<A = 15/17 և A-ն սուր անկյուն է:

6.Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 10 սմ է, իսկ սուր անկյուններից մեկը՝ 30 աստիճան: Գտիր այդ անկյան դիմացի էջը։

7. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունը 45 աստիճան է, իսկ սրունքը՝ 62 սմ: Գտիր հիմքին տարված բարձրությունը:

8. Հայտնի է, որ tg<A = 1: Գտիր sin<A-ն և cos<A-ն, եթե A-ն սուր անկյուն է:

9. Ուղղանկյուն եռանկյան մեջ tg<A = 3/4: Գտիր ներքնաձիգը, եթե անկյուն A-ի դիմացի էջը 9 սմ է:

10. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ կից էջը՝ 5 սմ: Գտիր ներքնաձիգը:

11.Հաշվիր tg(45°) . tg(60°) արտահայտության արժեքը:

Թեստ

Թեստ 

1. Ժառանգականությունը նշանակում է՝
A) Օրգանիզմի աճը
B) Օրգանիզմի հատկությունների փոխանցումը սերունդներին
C) Միջավայրի ազդեցությունը
D) Բջիջների բաժանումը

2. Փոփոխականությունը դա՝
A) Հատկությունների պահպանումն է
B) Նոր հատկությունների առաջացումը
C) Միայն ժառանգական հատկանիշների փոխանցումը
D) Օրգանիզմի մահը

3. Դոմինանտ գենը՝
A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
B) Չի արտահայտվում
C) Արտահայտվում է նույնիսկ հետերոզիգոտ վիճակում
D) Միշտ ռեցեսիվ է

4. Ռեցեսիվ գենը՝
A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
B) Միշտ դոմինանտ է
C) Արտահայտվում է ցանկացած դեպքում
D) Չի փոխանցվում սերունդներին

5. Գենոտիպը դա՝
A) Օրգանիզմի արտաքին տեսքը
B) Օրգանիզմի գեների ամբողջությունն է
C) Միայն արտաքին միջավայր
D) Միայն բջիջների կառուցվածքը

6. Ֆենոտիպը դա՝
A) Օրգանիզմի գեների ամբողջությունը
B) Օրգանիզմի արտաքին և ներքին  հատկանիշների ամբողջությունն է
C) Միայն ԴՆԹ-ն
D) Միայն քրոմոսոմները

7. Մենդելի առաջին օրենքը կոչվում է՝
A) Անկախ բաշխման օրենք
B) Միակերպության օրենք
C) Տատանումների օրենք
D) Էվոլյուցիայի օրենք

8. Հետերոզիգոտ օրգանիզմը ունի՝
A) Նույն ալելներ
B) Տարբեր ալելներ
C) Ոչ մի ալել
D) Երեք ալել

9. Հոմոզիգոտ օրգանիզմը՝
A) Ունի տարբեր ալելներ
B) Ունի նույն ալելներ
C) Չունի գեներ
D) Ունի միայն մեկ գեն

10. Մենդելի երկրորդ օրենքը վերաբերում է՝
A) Միատեսակությանը
B) Ճեղքավորմանը
C) Մուտացիաներին
D) Էվոլյուցիային

11. Ալելները՝
A) Տարբեր գեներ են տարբեր հատկությունների համար
B) Նույն գենի տարբեր ձևերն են
C) Միայն դոմինանտ են
D) Չեն փոխանցվում

12. Եթե դոմինանտ գենը A է, ռեցեսիվը՝ a, ապա Aa գենոտիպը կլինի՝
A) Հոմոզիգոտ ռեցեսիվ
B) Հոմոզիգոտ դոմինանտ
C) Հետերոզիգոտ
D) Մուտանտ

13. Մենդելի փորձերը կատարվել են՝
A) Մարդկանց վրա
B) Ոլոռների  վրա
C) Շների վրա
D) Թռչունների վրա

14. Մենդելի երրորդ օրենքը կոչվում է՝
A) Անկախ բաշխման օրենք
B) Միատեսակության օրենք
C) Ժառանգականության օրենք
D) Մուտացիայի օրենք

15. Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
A) Միայն ֆենոտիպորեն
B) Միայն սոմատիկ բջիջներով
C) Գեների միջոցով
D) Միայն սեռական բջիջներով

30.03.2026

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Հերոսի հոգին արթնացնում են հարավի բույրը գարնան զեփյուռը և արևի ջերմությունը որոնք խորհրդանշում են բնության զարթոնքը և նոր կյանքի սկիզբը

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Այս տողը նշանակում է որ հերոսը ցանկանում է դառնալ բնության և կյանքի տերը կառավարել գարունը և ստեղծել գեղեցիկ երջանիկ ու ներդաշնակ աշխարհ որտեղ ամեն ինչ լի է կյանքով

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Բնության նկարագրությունը ստեղծում է ուրախ պայծառ ջերմ և հույսով լի տրամադրություն որը լցված է կենսախինդ զգացմունքներով և կյանքի սիրով

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Հերոսը ցանկանում է որ աշխարհում միշտ տիրի գարուն բնությունը երբեք չչորանա մարդիկ ապրեն երջանիկ կյանքով և մահը չխանգարի մարդկային երջանկությանը

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Նա պատկերացնում է իդեալական աշխարհ որտեղ միշտ գարուն է բնությունը կանաչ է և ծաղկած մարդիկ երջանիկ են չկա ցավ տխրություն և մահը այլևս իշխանություն չունի

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Ես կհրամայեի որ աշխարհում մարդիկ լինեն բարի և արդար ոչ ոք չվնասի մյուսին պատերազմներ չլինեն բոլորը ապրեն խաղաղության մեջ և յուրաքանչյուր մարդ ունենա երջանիկ ու ապահով կյանք

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը գալիս է արևի ջերմությամբ ձյունը հալվում է և կարծես ուրախ լաց է լինում դաշտերի վրա բացվում են ձնծաղիկները վերադառնում են ծիծեռնակները և ամբողջ բնությունը կենդանանում է դառնում գունավոր ու լի կյանքով

Հովհաննես ՇիրազՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳԱչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Խոսվում է կյանքի ճանապարհի մասին որը լի է դժվարություններով քարերով սարերով և փորձություններով սակայն մարդը շարունակում է առաջ գնալ հաղթահարելով ամեն խոչընդոտ

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Նշանակում է որ հերոսի մեջ կա հույս հավատ ուրախություն և երիտասարդական ուժ որը նրան օգնում է առաջ շարժվել

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը արտահայտում է պայքարի ուժը մարդու կամքը դժվարությունները հաղթահարելու հավատը և նպատակին հասնելու ձգտումը

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

Այս բանաստեղծությունը վերաբերում է ոչ միայն անցյալին այլ նաև ներկային և ապագային քանի որ մարդու պայքարը և առաջ գնալու ցանկությունը միշտ շարունակվում են

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցե՛ք Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, ստեղծագործությունը։

1. Ի՞նչ է նովելը։

Նովելը փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է որը ունի մեկ հիմնական սյուժե սահմանափակ հերոսներ և սովորաբար արտահայտում է մի կարևոր գաղափար կամ խնդիր

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Ստեղծագործությունը ցույց է տալիս մարդկային կեղծիքը խաբեությունը և այն թե ինչպես կարող են մարդիկ շահագործել ուրիշների վստահությունը այն նաև զգուշացնում է լինել զգոն և չհավատալ ամեն ինչի

3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։

Զաբուղոն խորամանկ և հաշվենկատ մարդ է որը կարողանում է խաբել մարդկանց և օգտվել նրանց միամտությունից մյուս հերոսները ավելի պարզամիտ են վստահող և հեշտությամբ ընկնում են խաբեության մեջ

Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Իմ կարծիքով Զաբուղոյի արարքները անընդունելի են որովհետև նա խաբում է մարդկանց իր շահի համար իսկ մյուս հերոսները թեև մեղավոր չեն բայց պետք է ավելի ուշադիր լինեին և չվստահեին յուրաքանչյուր մարդու առանց մտածելու

Արտիստը

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

հուշարար – թատրոնում դերասաններին հուշող մարդ կոնտրալտո – կնոջ ցածր ձայնի տեսակ բարիտոն – տղամարդու միջին ձայն սրախոսություն – սրամիտ խոսքեր մելամաղձիկ – տխուր, թախծոտ գրանտ (իսպանական) – բարձր դասի ազնվական

2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:

Պատմողը հայտնվում է շատ կենդանի, բազմազգ և ուրախ միջավայրում։
Այստեղ մարդիկ տարբեր ազգերից են (իտալացիներ, ռուս, հրեա), բայց միասին ապրում են, ուտում, երգում, պարում։
Մթնոլորտը ջերմ է, ընկերական, լի արվեստով և ուրախությամբ։

3. Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի

Բ. ըստ հարևանների

Ա. ըստ պատմողի
Լևոնը նիհար, գունատ, գեղեցիկ դեմքով պատանի է՝ տխուր աչքերով։ Նա անմիջապես գրավում է ուշադրությունը իր հեզությամբ ու նրբությամբ։

Բ. ըստ հարևանների
Նրանք նրան համարում են

  • իսկական արտիստ
  • տաղանդավոր
  • հպարտ, բայց բարի
  • բոլորի կողմից սիրված

2 մաս․

1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Նա բարի, գեղարվեստասեր մարդ էր, բայց անհաջող սիրուց հետո ընկավ հարբեցողության մեջ,դարձավ ծաղրի առարկա, կորցրեց աշխատանքը, վերջում մահացավ

խղճահարություն է առաջացնում, որովհետև նա տաղանդավոր էր, բայց կործանվեց կյանքի դժվարություններից։

2. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:
Փոքրուց աշխատել է, չի մնացել ոչ մի աշխատանքի մեջ, միշտ ձգտել է դեպի թատրոն, դարձել է թատրոնի մարդ, աշխատասեր է, բայց «անկառավարելի»

3. Վերնագրի՛ր այս հատվածը:
«Արտիստի ծնունդը աղքատության մեջ»

4. Որ հատվածից է երևում, որ Լևոնը.

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Բ. համարձակ է

Գ. արվեստասեր է

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Ա. աղքատություն
«խոզաբնում կընդունե՞ր», «աթոռներ էլ չունինք»

Բ. համարձակ է
առաջինն է ծափահարում թատրոնում

Գ. արվեստասեր է
միշտ թատրոնում է, ոչ մի ներկայացում չի բաց թողնում

Դ. երաժշտական ձիրք ունի
նկատում է, որ երգիչը սխալ նոտա է վերցրել

3 մաս․

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

  • կլակյոր – հատուկ վարձված ծափահարող
  • ստատիստ – փոքր դեր կատարող մարդ
  • պոչ բռնել – հերթում կանգնել ու տեղը վաճառել

2. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 

«Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն՝ որպես քնարի լար»

3. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

Ծրագրեր է վաճառում փոքր դերեր է խաղում

հերթում կանգնում (պոչ բռնում) օգնում է թատրոնում միշտ հետևում է ներկայացումներին

Գիտելիքների ստուգում

1. Հալոգենների ակտիվությունը խմբում
բ) նվազում է վերևից ներքև

2. Ազնիվ գազերը
գ) գրեթե չեն մտնում ռեակցիաների մեջ

3. Համապատասխանեցնել նյութը և տեսակը

  1. F₂ → բ) հալոգեն
  2. Ne → ա) ազնիվ գազ
  3. S → գ) ոչ մետաղ (ոչ հալոգեն)
  4. Cl₂ → բ) հալոգեն

4. Ազնիվ գազերի արտաքին շերտը
լրիվ լցված է

5. Ինչու են ազնիվ գազերը քիմիականորեն պասիվ
քանի որ նրանց արտաքին էլեկտրոնային շերտը լրիվ լցված է, և նրանք չեն ձգտում ընդունել կամ տալ էլեկտրոններ

6. Ինչ է տեղի ունենում, երբ քլորը փոխազդում է մետաղի հետ
առաջանում է աղ (մետաղի քլորիդ), օրինակ՝ NaCl

7. Ինչու է ֆտորը ավելի ակտիվ, քան քլորը
Քանի որ ֆտորի ատոմը ավելի փոքր է և ավելի ուժեղ է ձգում էլեկտրոնները, դրա համար ավելի հեշտ է մասնակցում ռեակցիաների

Blog as an Educational Tool

In the modern world, where technology plays a central role in our daily lives, education has also changed significantly. One of the most interesting and useful innovations in this field is the use of blogs as educational tools. A blog is not just a place to share thoughts or experiences; it can become a powerful platform for learning, creativity, and communication. In our school, blogs are widely used, and they have become an important part of the educational process. Personally, I have had my own blog for about seven to eight years, and during this time, it has become not only a habit but also a valuable tool for my personal and academic growth. Having a blog for such a long time has allowed me to see how it evolves together with me. At the beginning, I used it mostly for simple tasks and short posts, often writing just because it was required. However, over the years, my blog has turned into something more meaningful. I now use it to express my ideas, reflect on different topics, and improve my writing skills. It also serves as a kind of personal archive, where I can go back and see how my thoughts, language, and knowledge have developed. This long-term experience shows that blogging is not just a temporary activity but something that can support continuous learning. As for how often I update my blog, it depends on my school assignments and my personal motivation.

Usually, I try to update it regularly, especially when teachers give us topics to write about.

Sometimes I post several times a week, while at other times the updates may be less frequent. However, even when I don’t post often, I still think about ideas, topics, and ways to improve my writing. This shows that blogging is not only about publishing posts but also about developing thinking and creativity. There are many advantages of using a blog as an educational tool. First of all, it helps students improve their writing skills. When we write regularly, we learn how to organize our thoughts, use correct grammar, and express ideas clearly. Secondly, blogs encourage creativity. Unlike traditional assignments, blogs allow students to choose their style, tone, and sometimes even the topic, which makes learning more interesting and engaging. Another important advantage is that blogs help develop digital skills. In today’s world, knowing how to use online platforms is essential, and blogging teaches us how to work with technology in a productive way. They help students develop writing, creativity, and digital skills, while also encouraging independent thinking and communication.

My personal experience of having a blog for seven to eight years proves that blogging can be both useful and enjoyable when used properly. Although there are some disadvantages, they can be managed with the right approach and motivation. Overall, I believe that blogs have a strong place in education and will continue to be an important part of learning in the future.

19.03.2026

Ավելորդը,, պատմվածքի քննարկում ։ 

  • Ի՞նչ է նշանակում «ավելորդ» լինել։  Ո՞վ և ինչու կարող է դառնալ  «ավելորդ» 
    «Ավելորդ» լինել նշանակում է, երբ մարդը դուրս է մնում հասարակությունից, իրեն պետք չզգում և չի ընդունվում մյուսների կողմից:Ավելորդ կարող է դառնալ այն մարդը, ով տարբերվում է մյուսներից կամ չի համապատասխանում հասարակության պահանջներին, կամ էլ հայտնվում է անարդար իրավիճակում

  •  Ի՞նչ արժեքների բախում է ներկայացված պատմվածքում։
    Պատմվածքում բախվում են մարդկայնությունն ու անտարբերությունը, խիղճն ու շահը, ազնվությունն ու կեղծիքը

  • Ինչպիսի՞ ուղերձ է փոխանցում հեղինակը մարդու և նրա բարոյական ընտրության մասին։
    Հեղինակը ցույց է տալիս, որ մարդը պատասխանատու է իր ընտրության համար և պետք է միշտ պահպանի իր խիղճը
  • Արդյո՞ք ուշացած զղջումը արժեք ունի։
    Ուշացած զղջումը ունի որոշ արժեք, բայց այն չի կարող փոխել արդեն կատարվածը
  • Արդարացրե՛ք Հաճի աղային։ 
  • Հաճի աղային կարելի է մասամբ արդարացնել, քանի որ նա ազդվել էր շրջապատից, բայց դա ամբողջությամբ չի արդարացնում նրա արարքը
  • Ինչպե՞ս կարելի է կանխել նման երևույթները հասարակության մեջ։

Դա կարելի է կանխել մարդկանց մեջ զարգացնելով բարություն, կարեկցանք և ճիշտ արժեքներ, ինչպես նաև չլինելով անտարբեր ուրիշների նկատմամբ