110.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
Պարզ բառեր – գազան, ուժ, զոհ, նավ, ճամփա
Բարդ բառեր – մայրացամաք, նախաճաշ, արտասահման, նավահանգիստ, մայրաքաղաք, վերադարձ
Ածանցավոր – գոյություն, գետին, ցնցում, նավակ, հայրենիք
Բարդ ածանցավոր – ողբերգություն, օտաևամոլություն
111.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:
Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:
Հայ – Հայաստան, հայուհի, հայություն
Դպիր – դպրոց,
Այգի – այգաստան
Հնոց – հնություն
Բույր – բուրաստան
Ծառ – ծառաստան
Բժիշկ – բժշկուհի, բժշկություն
Պարսիկ – Պարսկաստան, պարսկուհի
112.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:
Նկարել – նկարչություն, նկարչական, նկարիչ
Գրել – գրություն
Զարթնել – զարթուցիչ
Թափել – թափել
Ուսուցանել – ուսուցում
Քերել – քերիչ
Վարել – վարիչ, վարում
Հաճախել – հաճախակի
Բախել – բախում
Հնչել – հնչյուն
Վազել – վազող
Հանել – հանող
Շարժել – շարժում
Մոտենալ – մոտեցում
Կոշտանալ – կոշտանալ։
113.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛ր: Ի՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:
Շրը՛խկ, թը՜շշ, թրը՛մփ, թը՛խկ, դը՜զզ, մը՜ռռ:
Շրը՛խկ – Շրըխկոց
թը՜շշ – թըշշոց
թրը՛մփ – թրըմփոց
թը՛խկ – թրխկոց
դը՜զզ – դըզզոց
մը՜ռռ – մըռռոց:
114.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:
Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:
Անք – հարգանք
Ցի – Սիսիանցի, Ապարանցի
Ածո – պահածո, դրածո
Ք – պարտք, հանք
Ուկ – գառնուկ, արջուկ
Իք – օծանելիք
Իչ – զարթուցիչ, քերիչ
Ու – օդաչու
Ան – անտառ
Իկ – փոթորիկ
Պան – պարտիզպան
Ստան – Հայաստան, Ռուսաստան
Ուհի – հայուհի, գեղեցկուհի, պարսկուհի
Գոյականի տեսակները
115.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Բոլորը հատուկ գոյականներ են
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:
Բոլորը վերացական գոյականներ են
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:
Բոլոր գոյականները անձ են
Գոյականի թիվը
117.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:
Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Քարտաշներ, գրագրեր, լեռնագործներ, բեռնակիրներ
է.
Մարդ, կին:
Մարդիկ, կանայք
118.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով (լաթ):
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը (գետ) կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետերում (Գետ) ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել (եվրոպացի) կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի










