Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում․ Հանրահաշիվ պարապմունք 2

Թեմա՝ երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ։

ax+by+c=0                                            (1)

տեսքի հավասարումը, որտեղ a, b, c-ն տված թվեր են, ընդ որում a և b թվերից գոնե մեկը տարբեր է զրոյից, իսկ x-ը և y-ը անհայտներ են, անվանում են x և y երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում:

Այդ անվանումը կապված է նրա հետ, որ (1) հավասարման ձախ մասը x և y-ի նկատմամբ առաջին աստիճանի կատարյալ տեսքի բազմանդամ է:

a և b թվերն անվանում են անհայտի գործակիցներ, a թիվը՝ x-ի գործակից, իսկ b թիվը՝ y-ի գործակից:

ax, by, c  արտահայտություններն անվանում են (1) հավասարման անդամներ: Ընդ որում c թիվն անվանում են ազատ անդամ:

(x0,y0)թվազույգն անավանում են (1) հավասարման լուծում, եթե այդ թվերը բավարարում են (1) հավասարմանը, այսինքն՝ x-իփոխարեն տեղադրելով x0, իսկ y-ի փոխարեն y0`հավասարումը վերածվում է ճիշտ թվային հավասարության՝

                                 ax0+by0+c=0:

            ax+by+c=0 , որտեղ b հավասար չէ 0                                 (2)

տեսքի ցանկացած հավասարում ունի անթիվ բազմության լուծումներ, որովհետև x-ի համար կարող ենք վերցնել ցանկացած xարժեք, և հավասարումը լուծելով  y անհայտի նկատմամբ կգտնենք 

                            y0=(-c-ax0)/b :

(x0, y0) թվազույգը կլինի (2) հավասարմանլուծում:

Քանի որ x0 թվերը անվերջ շատ են, ապա և (2) հավասարման լուծումները անվերջ շատ կլինեն:

x և yերկու անհայտով տված հավասարումից y-ըարատահայտել x-ով՝ նշանակում է լուծել այդ հավասարումը y-ի նկատմամբ ղ-ի ցանկացած տված արժեքի համար:

Օրինակ

                      2x-5y+2=0                    (3)

հավասարումից y-ը արատահայտենք x-ով և գրենքայդ հավասարման բոլոր լուծումները:

Համարենք x-ը կամայական թիվ է, y-ը անհայտն է և լուծենք(3) հավասարումը:

                                          2x+2=5y

                                          5y=2x+2

                                     y=2/5x+2/5                        (4)

Այսպիսով, (3) հավասարման բոլոր լուծումները կլինեն (x;2/5x+2/5) տեսքի, որտեղ x-ը ցանկացած թիվ է:

Դատելով նման կերպ՝ կստանանք, որ 

ax+by+c=0, որտեղ a0տեսքի հավասարումները ունեն անվերջ թվով լուծումներ: Բոլոր այդ լուծումները գրվում են

(-c-by)/a; y) տեսքով, որտեղ y-ը ցանկացած թիվ է:

Առաջադրանքներ

1․ ա) Ո՞ր հավասարումն են անվանում երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում: Բերեք օրինակներ:

Տեսքի հավասարումը, որտեղ a, b, c-ն տված թվեր են, ընդ որում a և b թվերից գոնե մեկը տարբեր է զրոյից, իսկ x-ը և y-ը անհայտներ են, անվանում են x և y երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում:
 բ) Ի՞նչն են անվանում ax+by+c=0 հավասարման լուծում, որտեղ a և b գործակիցներից գոնե մեկը հավասար չէ զրոյի:

ax, by, c  արտահայտություններնանվանում են (1) հավասարման անդամներ: Ընդ որում c թիվն անվանում են ազատ անդամ:

2․ Քանի՞ լուծում ունի x-y+1=0 հավասարումը:

Քանի որ x0 թվերը անվերջ շատ են, ապա և (2) հավասարման լուծումները անվերջ շատ կլինեն:


3․ Տրված a, b, c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում.

ա) a=5, b=4, c=-2;

5x+4y-2=0
բ) a=0, b=-3, c=4;

-3y+4=0
գ) a=0, b=2, c=-1;

2y+-1=0
դ) a=-5, b=-1, c=0:
4․Պարզել  x−2y+5=0 երկու անհայտներով գծային հավասարման a, b և c գործակիցները:

5․ Ցույց տալ, որ (1;-1), (5;-7), (-3; 5) թվազույգերը 3x+2y-1=0 հավասարման լուծումներն են:

6․ 8x+4y−8=0 գծային հավասարման մեջ որոշել x=0 արժեքին համապատասխանող y-ի արժեքը:

7․ 13x+5y=26 գծային հավասարման մեջ գտնել y=0 արժեքին համապատասխանող x -ի արժեքը:

8․Տրված է երկու փոփոխականներով 3x−7y+22=0 գծային հավասարումը: Օգտագործելով այն` արտահայտել x  փոփոխականը մյուս փոփոխականի՝ y-ի միջոցով:

9․ Որոշել ax+8y=20 հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−4;−4) թվազույգը այդ հավասարման լուծում է:

10․ x+2y−24=0 հավասարման լուծումներից գտնել այնպիսի թվազույգ, որի թվերից առաջինը 2 անգամ մեծ է երկրորդից

Վիլյամ Սարոյան, «Նռնենիները»․10․09

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
-Հա, հորեղբա՛յր,- ասացի։
Մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ անդամն էի։ Գիտեր, որ կհասկանայի, թե նրան ի՛նչ ուժ էր սնանկացման մղում։ Հասկանում էի։ Գիտեի, ու ինքն էլ գիտեր, որ գնածը գրողի ծոցում՝ Սիեռա Նևադայի ստորոտում մի անպետք անապատ էր՝ չոր, ցամաք հողից դուրս պրծած բոլոր տեսակի բուսականությամբ ծածկված, մեջը վխտացող մարգաշներ, սկյուռներ, քարադոդոշներ, օձեր ու հազար ու մի անապատային արարածներ։ Վերի երկինքը բազեներից, ճուռակներից ու արծիվներից բացի, ուրիշ ներկայություն չէր իմացել։ Լռության, մենության, ունայնության, շիտակության ու արժանապատվության տարածք էր՝ իր ամենից հպարտ, ամենից չոր և ամենից գեղեցիկ պարզությամբ։
Հորեղբորս հետ մեր երկտեղ Ֆորդից դուրս եկանք ու քայլեցինք պապակ հողի վրայով։
-Էս հողն իմն է,- ասաց հորեղբայրս։
Ոտքով չոր հողը բոթբոթելով՝ կամաց քայլեց։ Ոտքերի տակից մի մողես դուրս թռավ։ Հորեղբայրս ուսս բռնեց ու գամվեց տեղում։
-Էս արարածն ի՞նչ էր։
-Էս պստիկ մողե՞սը։
-Հա, ի՞նչ էր։
-Հաստատ չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ ենք ասում։
Քարադոդոշը մեզնից երեք ոտնաչափ հեռու կանգ առավ ու գլուխը շրջեց։
Հորեղբայրս պստիկ արարածին նայեց։
-Թունավո՞ր է,- հարցրեց։
-Ուտե՞լը, -հարցրի, -թե՞ կծելը։
-Էն էլ, էն էլ։
-Չէ, ուտելու չի։ Բայց ոնց որ անվնաս է։ Էնքա՜ն եմ բռնել։ Որ բռնում ես՝ տրտմում են, բայց չեն կծում։ Կուզե՞ս բռնեմ։
-Լավ կանեիր։
Կամա՜ց մոտեցա ու հանկարծակի վրան ընկա։ Հորեղբայրս նայում էր։
-Զգու՛յշ, -ասաց։- Հաստա՞տ թունավոր չի։
-Շատ եմ բռնել։
Մողեսին մոտ տարա։ Փորձեց վախը ցույց չտալ։
-Ի՜նչ լավ պստիկ արարած է, չէ՞։ Բայց ձայնը դողում էր։
-Կուզե՞ս բռնել։
-Չէ, դու բռնիր։ Ոչ մի անգամ սրա նման արարած մոտիկից չէի տեսել։ Ոնց որ աչքեր ունի։ Երևի մեզ կտեսնի։
-Քե՛զ է նայում։
Հորեղբայրս ուղիղ քարադոդոշի աչքերին նայեց։ Քարադոդոշն ուղի՛ղ հորեղբորս աչքերին նայեց։ Էսպես կես րոպե իրար աչքերի էին նայում, վերջը մողեսը գլուխը շրջեց ու նայեց գետնին։ Հորեղբայրս թեթևացած շունչ քաշեց։
-Հազարով լինեն՝ վայ թե մարդ էլ կսպանեն, -ասաց։
-Էդքան շատ մի տեղ չեն հավաքվում։ Մի տեղում դժվար մեկից ավելի տեսնես։
-Դրանց մեծը վայ թե կծելով մարդ էլ կսպանի։
-Էդքան չեն մեծանում։ Սրանց չափն էս է։
-Փոքր չափի համեմատ ի՜նչ էլ մեծ աչքեր ունի։ Հաստատ գիտե՞ս, բռնելուց հո չե՞ն կատաղում։
-Հենց ցած դրեցիր, մոռանում են։
-Հաստա՞տ գիտես։
-Չեմ կարծում, թե երկար հիշողություն ունեն։
Հորեղբայրս, ծանր շնչելով, մեջքն ուղղեց։
-Պստիկ արարածին ցա՛ծ դիր, -ասաց։- Ամենակարող Աստծու անմեղ արարածների հանդեպ բարի լինենք։ Թե թունավոր չի ու մկան չափի է մնում ու հազարներով մի տեղ չես տեսնի, ու հիշողությունը կարճ է, խեղճուկրակին տեղը դիր։ Մեր կողքին ապրող էս պստիկ արարածներին պիտի սիրենք։
-Հա՛, սը՛ր։
Քարադոդոշին ցած դրեցի։
-Կամա՛ց։ Իմ հողի էս տարօրինակ բնակչին չվնասես։
Քարադոդոշը ծլկեց, փախավ։
-Էս պուճուր արարածները հազար տարի էս հողերում են ապրել, -ասացի։
-Հազա՞ր,- ասաց հորեղբայրս, -հաստա՞տ գիտես։
-Չէ, ասացի, -բայց կարծում եմ։ Ինչ որ է, հիմա էստեղ են։
Հորեղբայրս շուրջը նայեց՝ իր հողին, դեսուդեն աճած կակտուսներին, բիզ-բիզ խոտին ու վեր՝ կապույտ երկնքին։
-Էսքան տարի սրանք ի՞նչ են կերել,- հարցրեց։
-Երևի միջատներ։
-Ի՞նչ միջատներ։
-Պստիկ բզեզներ։
Շարունակեցինք չոր հողով քայլել։ Գետնի մեջ ինչ-որ անցքերի հասանք, հորեղբայրս դրանց գլխին կանգնեց ու հարցրեց՝ սրանց մեջ ո՞վ է ապրում։
-Մարգաշները։
-Դրա՞նք ինչացու են։
-Առնետի պես բան են՝ կրծողների դասից։
-Էս բոլոր արարածներն իմ հողում ի՞նչ գործ ունեն։
-Ի՞նչ իմանան՝ ում հողն է։ Ապրում են, էլի՛։
-Տեսնես էն քարադոդոշն առաջ մարդու աչքերի նայած կա՞ր։
-Չեմ կարծում։
-Հո չվախեցա՞վ։
-Ի՞նչ իմանամ։
-Թե վախեցրել եմ, դիտմամբ չեմ արել։ Մի օր էստեղ տուն եմ սարքելու։
-Չգիտեի։
-Մի հոյակապ շքեղ տուն եմ սարքելու։
-Մի քիչ հեռու չի՞։
-Քաղաքից կես ժամվա ճանապարհ է։
-Եթե ժամում հիսուն մղոն անցնես։
-Մինչև քաղաք հիսուն մղոն չկա. երեսունյոթ է։
-Հա, բայց էս ճանապարհով արագ չես գնա։
-Աշխարհի ամենասիրուն տունն եմ սարքելու։ Էստեղ ուրիշ ապրողներ կա՞ն։
-Մի երեք-չորս տեսակի օձեր։
-Թունավո՞ր, թե՞ չէ։
-Մեծ մասը՝ չէ։ Բացի բոժոժավոր օձերից։
-Չլինի՞ ուզում ես ասել, որ էստեղ բոժոժավոր օձեր կան։
-Բոժոժավոր օձերը սովորաբար էս հողերում են ապրում։
-Քանի՞սը կլինեն։
-Մի ակրի՞ վրա, թե՞ վեց հարյուր քառասունի՝ միասին վերցրած։
-Մի ակրի վրա։
-Մոտավոր ասած՝ երևի երեքը։
-Ամեն ակրին՝ երեք հա՞տ։ Մոտավոր ասա՞ծ։
-Կամ երկուսը։
-Այսինքն՝ բոլորն իրար հետ քանի՞սը կանեն։
-Հիմա հաշվեմ. մի ակրին՝ երկու, անգամ վեց հարյուր քառասուն։ Համարյա հազարուկես։
-Հազարուկես բոժոժավոր օ՞ձ։
-Ակրը մեծ է։ Մի ակրի վրա երկու օձը շատ չի։ Հազիվ աչքովդ ընկնեն։
-Ուրիշ ի՞նչ թունավոր արարածներ կան էս կողմերում։
-Ուրիշ չգիտեմ։ Մյուսները վտանգավոր չեն։ Բոժոժավոր օձն էլ վտանգավոր չի, եթե վրան չկանգնես։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Առաջ անցիր, բայց ոտքերիդ տակ նայիր։ Բոժոժավոր օձ տեսնես՝ վրան չկանգնես։ Չեմ ուզում, որ տասնմեկ տարեկանում մեռնես։
-Հա՛, սը՛ր, զգույշ կլինեմ։
Շուռ եկանք ու հետ գնացինք։ Ճանապարհին ոչ մի բոժոժավոր օձ աչքովս չընկավ։ Հորեղբայրս նստեց մեքենան ու գլանակ վառեց։
-Էս անկենդան անապատն այգի պիտի դարձնեմ։
-Հա՛, սը՛ր։
-Դժվարություններս գիտեմ ու դրանց հախից գալու ձևն էլ գիտեմ։
-Ո՞նց։
-Քարադոդոշների մասի՞ն ես ասում, թե՞ օձերի:
-Դժվարությունների։
-Հը՛մ։ Նախ մեքսիկացիներ կվարձեմ ու գործի կդնեմ։
-Որ ի՞նչ անեն։
-Հողը մաքրեն։ Հետո ջրհոր փորեն։
-Ջրհորը որտե՞ղ են փորելու։
-Հողի մեջ։ Հետո՝ հենց ջուր ունեցանք, կասեմ, որ հողը վարեն։ Հետո կսկսեմ աճեցնել։
-Ցորե՞ն։
-Ցորե՞ն, գոռաց հորեղբայրս։ Ցորենն ինչի՞ս է։ Հացի եղածը հիսուն սենթ չի՞։ Նու՛ռ եմ աճեցնելու։
-Բա նու՞ռն ինչ արժի։
-Ի՞նչ իմանամ։ Էս երկրում ո՞վ է նուռ տեսել։ Հատը՝ տասը, տասնհինգ, քսան սենթ։
-Էլ ուրիշ բան չե՞ս աճեցնելու։
-Մի քանի ուրիշ պտուղներ էլ եմ մտքիս դրել։
-Դե՞ղձ։
Հա, մի տասը ակր։
-Ծիրան է՞լ։
-Անպայմա՛ն։ Ծիրանը շատ անուշ պտուղ է։ Ինքը՝ սիրուն, բույրը՝ փառավոր, կորիզը՝ քաղցր։ Մի քսան ակր էլ ծիրանենի կտնկեմ։
Երանի մեքսիկացիները ջուրը գտնեն։ Էս հողի տակ ջուր կլինի՞։
-Անպայմա՛ն, -ասաց հորեղբայրս։ Կարևորը՝ գործը սկսենք։ Կասեմ, որ օձերից զգույշ մնան։ Նուռ, դեղձ, ծիրան…Է՞լ ինչ։
-Թու՞զ։
-Մի երեսուն ակր էլ թուզ։
-Բա թթի՞ն ինչ կասես։
-Թթենին շա՜տ սիրուն ծառ է, ասաց հորեղբայրս։ Մեր երկրում դրանք շատ էին աճում։ Հը՞, ինչքա՞ն տնկեմ, որ լավ լինի։
-Մի տասը ա՞կր։
-Լավ, է՞լ ինչ։
-Ձիթենիներն էլ են սիրուն։
-Հա, սիրուն են։ Մի տասը ակր էլ ձիթենիներ։ Է՞լ։
-Վախենամ էս հողում խնձորենի չաճի։
-Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։
Նա շարժիչը միացրեց, ու չոր հողից չոր ճանապարհ դուրս եկանք։ Մեքենան, թափ տալով, կամաց առաջ էր գնում, մինչև հարթ տեղ հասանք, ու ավելի արագ ընթացավ։
-Տե՛ս, ասաց հորեղբայրս, -որ տուն հասնենք, էս ագարակիս մասին մերոնց մոտ չխոսես։
-Հա՛, սը՛ր։ (Ագարակի՞, մտածեցի։ Ի՞նչ ագարակ)։
-Թող անակնկալ լինի, թե չէ տատիդ գիտես։ Ինչ որ մտքիս դրել եմ, կանեմ, հետո, որ գործն անենք, բոլորին ագարակ կբերեմ, թող զարմանան։
-Հա՛, սը՛ր։
-Տես՝ ոչ մի շունչ չիմանա։
-Հա՛, սը՛ր։
Մի խոսքով, մեքսիկացիները գործի անցան ու հողը մաքրեցին։ Համարյա տասը ակրը՝ համարյա երկու ամսում։ Յոթ հոգով էին։ Քլունգներով ու բահերով էին աշխատում։ Ոչ մի բան չէին հասկանում։ Տարօրինակ գործ էր, բայց չէին բողոքում։ Կարևորը, որ իրենց վարձը ստանում էին, էլ ի՞նչ էր պետք։ Երկու եղբայր էին իրենց որդիներով։ Մի օր եղբայրներից մեծը՝ Դիեգոն, հորեղբորս քաղաքավարությամբ հարցրեց, թե արածի նպատակն ինչ էր։
-Սենյո՛ր, ասաց, -հազա՛ր ներողություն, կակտուսներն ինչու՞ ենք կտրում։
-Ուզում եմ էս հողը մշակել, -ասաց հորեղբայրս։
Մյուս մեքսիկացիներն իրենց լեզվով Դիեգոյին հարցրին, թե հորեղբայրս ինչ ասաց, ու սա թարգմանեց։
Սրանք մտածեցին, թե չարժի նեղություն քաշել ու հորեղբորս բացատրել, որ ուզածն անօգուտ է։ Ուղղակի շարունակեցին կակտուսները կտրել։
Ինչևէ, կակտուսները երկար կտրած չմնացին. մաքրած հողը շատ շուտով նորից կտրածի տեղն աճած կակտուսներով ու մացառներով ծածկվեց։ Հորեղբորս էս բացահայտումը, կասեի, ապշեցրեց։
Երևի կակտուսից ազատվելու համար հողը խոր պիտի փորվի, ասացի։ Երևի ճիշտ կանես՝ վարես։
Հորեղբայրս խնդիրը Ռայանի հետ քննարկեց, որը գյուղատնտեսական մեքենաների գործ էր անում։ Ռայանն ասաց՝ մեր օրերում ձիերի վրա հույս չեն դնի. ճիշտը տրակտոր աշխատեցնելն է, որ մի տարվա գործը մի օրում անի։
Մի խոսքով, հորեղբայրս «Ջոն Դիրի» տրակտոր գնեց։ Շա՜տ սիրուն էր։ Ռայանի մեխանիկներից մեկը Դիեգոյին տրակտոր վարել սովորեցրեց, և մյուս օրը հողամաս հասնելով՝ ես ու հորեղբայրս հեռվում անապատի քար լռության մեջ դղրդացող տրակտորը տեսանք։ Ասես խենթություն լիներ։ Խենթություն էր, որ կար։ Հորեղբորս կարծիքով հրաշալի էր։
-Առաջընթա՛ց եմ ասել, վրա բերեց։ Էս էլ քեզ նոր ժամանակները։ Տասը հազար տարի առաջ հարյուր հոգով մի շաբաթում էնքան գործ չէին անի, ինչքան տրակտորը մի օրում է արել։
-Տասը հազար տարի առա՞ջ։ Ուզում էիր ասել՝ երե՞կ։
-Ինչ որ է։ Էս նոր հարմարանքներին ոչինչ չի հասնի։
-Տրակտորը հարմարանք չի։
-Բա ի՞նչ է, առարկեց հորեղբայրս։ Վարորդը նստած է։
-Ո՞նց պիտի կանգներ։
-Հենց որ գործը նստած ես անում, ուրեմն հարմարանք է։ Սուլել գիտե՞ս։
-Հա, հորեղբայր։ Ի՞նչ մեղեդի կուզես սուլեմ։
-Ոչ մի մեղեդի էլ չեմ ուզի։ Տրակտոր վարող մեքսիկացու՛ն սուլիր։
-Ինչի՞ համար։
-Կարևոր չի, դու սուլի՛ր։ Թող իմանա, որ էստեղ ենք ու արած գործից գոհ։ Երևի մի քսան ակր վարած կլինի։
Երկու ձեռքիս ցուցամատն ու միջնամատը բերանս դրի ու ինչքան ուժ ունեի՝ փչեցի։ Լավ, բարձր սուլեցի։ Բայց Դիեգոն ոչ մի նշան ցույց չտվեց, թե լսել է։ Ահագին հեռու էր։ Չհասկացա, թե սուլելը հորեղբորս ինչին էր պետք, մեկ է՝ նրա կողմն էինք գնում:
-Էլի, ասաց հորեղբայրս։
Էլի սուլեցի, բայց Դիեգոն էլի չլսեց։
-Մի քիչ էլ ուժեղ։
Երրորդ անգամ՝ թոքերումս ինչքան շունչ կար՝ սուլեցի, էնպես, որ հորեղբայրս ականջները փակեց։ Երեսս կասկարմիր կտրեց, բայց սուլոցս մեքսիկացուն հասավ։ Սա ընթացքը դանդաղեցրեց, տրակտորը շրջեց ու հողը մեջտեղից վարելով՝ դեպի մեզ շարժվեց։
-Ուզում էիր, որ էսպես վարի՞։
-Կապ չունի։
Րոպեուկես չանցած՝ տրակտորն ու մեքսիկացին մեզ հասան։ Մեքսիկացին երջանիկ էր։ Փոշի-քրտինքը դեմքից սրբեց ու ցած իջավ։
-Սենյո՛ր,- ասաց, -հրաշալի է։
-Ուրախ եմ, որ հավանեցիր, -ասաց հորեղբայրս։
-Կուզե՞ք մի պտույտ տալ։
Հորեղբայրս հեչ չէր ուզում։ Ինձ նայեց։
-Հը՛, ասաց, նստի՛ր։ Մի պտու՛յտ տուր։
Դիեգոն մեքենան բարձրացավ ու օգնեց, որ ես էլ բարձրանամ։ Ինքը նստեց վարորդի մետաղե աթոռակին, ես, նրանից բռնած, հետևում կանգնեցի։ Տրակտորը ցնցվեց ու տեղից շարժվեց։ Մեքսիկացին մի մեծ շրջան արեց ու հորեղբորս կանգնած տեղը վերադարձավ։ Ցած իջա։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Գործիդ գնա։
Մեքսիկացին վարած տեղը հետ գնաց։
Ամիսներն անցնում էին, բայց հորեղբայրս ջուրը չէր գտնում։ Չորսբոլորը հորեր էին փորել, բայց ոչ մեկում ջուր չկար։ Պոմպեր տեղադրել տվեց, բայց ջուրը չկար ու չկար։ Տեխասից Ռոյ անունով ջրի մասնագետ եկավ, ու եղբայրների հետ սկսեցին տեղանքը հետազոտել։ Վերջը հորեղբորս ասացին, որ ջուրը կգտնեն։ Երեք ամիս տևեց։ Ջուրը ցեխոտ էր ու սակավ։ Մասնագետն ասաց, որ ժամանակի հետ կարգի կընկնի, ու Տեխաս վերադարձավ։
Երբ հողի կեսն արդեն մաքրած էր, ջուրը՝ գտնված, տնկելու ժամանակը եկավ։
Նռնենիներ տնկեցինք։ Ամենալավ տնկիներն էինք առել ու շատ թանկ։ Ընդհանուր առմամբ յոթ հարյուր ծառ տնկեցինք, մի հարյուրը՝ ես, հորեղբայրս՝ ութ թե ինը հատ։ Պապակ անապատում կորած՝ քսան ակր նռնենիների այգի ունեինք։ Հորեղբորս խելքն իրենը չէր։ Մենակ մի խնդիր կար. փողը վերջանալու վրա էր։ Ու փոխանակ գործը շարունակելու՝ ամբողջ վեց հարյուր քառասուն ակրը այգի դարձնելու, հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։
-Առա՛յժմ, -ասաց։ Մինչև սկսենք նուռը ծախել ու փող վաստակենք։
-Հա՛, սը՛ր։
Հաստատ չգիտեի, բայց ինձ թվում էր՝ էդ փոքրիկ ծառերից գոնե դեռ մի երկու-երեք տարի կարգին բերք չէինք ստանալու, թեև բան չասացի։ Հորեղբայրս մեքսիկացի բանվորներին ազատեց, ու ագարակը երկուսիս մնաց։ Տրակտորը մերն էր, հողը՝ մեծ, և ժամանակ առ ժամանակ գնում էինք տրակտորն աշխատեցնելու, որ կակտուսները հանենք ու նռնենիների արանքի հողը փխրեցնենք։
Ինչևէ, ժամանակի հետ ջրի խնդիրը կարգի չընկավ։ Մեկ էլ տեսար՝ հանկարծակի առատ աղբյուր կբխեր՝ համարյա մաքուր, ու հորեղբորս քեֆին քեֆ չէր հասնի, բայց մյուս օրը ջուրն էլի ցեխոտ ու նվազ կդառնար։ Ծառերն արմատ էին գցել ու ամրացել, բայց ծարավ էին մնում։
Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իսկական ցնծություն էր, բայց էդպես էլ պտուղ չտվեցին։ Ուղղակի գեղեցիկ էին. մեջը բան չկար։
Էդ տարվա բերքը երեք փոքրիկ նուռ էր։
Մեկը ես կերա, մյուսը՝ հորեղբայրս, իսկ երրորդը նրա սենյակում դրեցինք։
Հաջորդ տարի տասնչորս տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ մի շարք լավ բաներ էին պատահել. հասկացել էի, որ գրել եմ սիրում ու հորեղբորս չափ հասակ էի առել։ Նռնենիներն էդպես էլ մեր գաղտնիքն էին մնացել։ Հորեղբորս թանկ էին արժեցել, բայց նա շարունակում էր հավատալ, թե շուտով մեծ բերք պիտի հավաքի, վաճառքից փողը հետ բերի ու անցնի անապատի մեջտեղը այգի սարքելու իր երազին։
Ծառերը մի փոքր մեծացան՝ համարյա աննկատ։ Մի մասը չորացավ ու մեռավ։
-Թույլատրելի կորուստն է, -ասաց հորեղբայրս։ Ակրից քսան ծառը թույլատրելի կորստի չափն է։ Բայց հիմա նորերը չենք տնկի։ Հետո։
Դեռ շարունակում էր հողի վարկը վճարել։
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։
Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
-Արկղը քանիսո՞վ ես տալիս, -գոռաց հորեղբայրս։
-Մի դոլարով -ի պատասխան գոռաց Դ’Ագոստինոն։
-Քի՛չ է, -գոռաց հորեղբայրս։ Արկղը հինգ դոլարից մի սենթ պակաս չտաս։
-Մի դոլարով էլ չեն առնում,- գոռաց Դ’Ագոստինոն։
-Ինչու՞, -գոռաց հորեղբայրս։
-Չգիտեն ինչ է, -գոռաց Դ’Ագոստինոն։
-Հետո կասես՝ գործարար ես, -գոռաց հորեղբայրս։ Նու՛ռ են, ի՞նչ են։ Հինգ դոլարից պակաս չե՛մ տալիս։
-Չի՛ վաճառվում, -գոռաց մարդը։ Մի հատն ինքս կերա ու ոչ մի երևելի բան չտեսա։
-Գի՞ժ ես, -գոռաց հորեղբայրս։ Նռան պես պտուղ աշխարհում չկա։ Հինգ դոլարը կես գինն է։
-Ի՞նչ անեմ, -գոռաց Դ’Ագոստինոն։ Չե՛ն վաճառվում։ Պե՛տքս չեն։
-Եղավ,- կամաց ասաց հորեղբայրս։ Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։
Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։
Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ,- ասաց, -ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
-Խնամե՞լ, -զարմացավ Գրիֆիթը, -ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։
Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։
Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։
Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու նստեցինք մեքենան, քշեցինք ու քաղաք վերադարձանք։
Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Ցո՛ւյց տուր, որ

ա) քեռի Մելիքը կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես ու հիանալ նրա աճը տեսնելով,
Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։

բ) Մելիք քեռուն հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով հիանալու գաղափարը։
Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։

3. Կարդա՛ անապատի բնակիչների մասին Մելիք քեռու և նրա զարմիկի երկխոսությունը և քննարկի՛ր:
Ըստ պատմության մենք տեսնումենք որ հորեղբայր Մելիքը մի քիչ վախկոտ է մենք այդ ժամանակ տեսնումենք թե նա ինչպես է անհանգստանում և հարծեր տալիս թե արցյոք քարադոդոշները թունավորեն կամ կծումեն թե ոչ

4. Բացատրի´ր տրված հատվածները.

ա) Նա գիտեր, որ ես հոգով բանաստեղծ եմ և հույս ուներ, որ կհասկանամ իր վեհաշունչ պոռթկումը, որը նրան տանում էր դեպի փայլուն սնանկացում։

բ) Անապատը մեկուսության, ամայության, ճշմարտության ու վեհության թագավորություն էր։ Դա բնությունն էր` իր ամենահպարտ, սքանչելի, մենավոր ու չոր արտահայտությամբ։
Այս հատվածում հեղինակը ցանկանումեր ասել որ Հորեղբայր մելիքը այդ դաշտը համեմատում էր անապատի հետ բայց միևնույն է հիանում էր բնությունով

գ) — Քսան ակր ես նռնենիներ եմ տնկել և շատ երախտապարտ կլինեի ձեզ, եթե թույլ տայիք խնամել այդ ծառերը։
Նա չեր ուզում իր տարիների աշխատանքը ջուրը գցել և փորձումեր մի բան անել

— Խնամե՞լ, — ասաց միստր Գրիֆիտը։ — Ինչի՞ համար։ Շատ դժվար է մի բան մտցնել մարդու գլուխը, եթե նա ձեզ չի կարեկցում։
Այդ մարդը չեր հասկանում ինչուեն պետք նրան այդ ծառերը Իսկ Մելիքը չեր ցանկանում ջուրը գցել իր աշխատանքը

5. Բնութագրի´ր Մելիք քեռուն:
Մելիքը իմ կարծիթով շատ նպատակսլած աշխատասեր և նաև մի քիչ վախկոտ անձնավորություն եր

Երկրաչափություն պարապմունք 1

Թեմա՝ Կրկնողություն։

1. Գտեք ABC եռանկյան  C անկյունը, եթե
ա) ∠A=680, ∠B=530

68+53=117

180-117=63
ա) ∠A=250, ∠B=1100։

25+110=135

180-135=45

2. Գտեք եռանկյան անկյունները, եթե ∠А:∠B:∠C=2:3:4։
2+3+4=9

180:9=20

20×2=40

20×3=60

20×4=80

40,60,80
3. Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1100 է։ Գտեք եռանկյան անկյունները։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը։,

180-110=70

70+70=140

180-140=40

40+70=110

180-170=10

Պատասխան ․՝ 1100 , 400 , 100 

4․ Նկարում ∠4=∠5։ Զուգահեռ են արդյո՞ք a և b ուղիղները։

5․ Գտնել ∠1-ը, եթե m || n

6. Գտնել հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունները։
7. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 600 է, իսկ ներքնաձիգը 26 սմ։ Գտնել փոքր էջի երկարությունը։

Պարապմունք 1 հանրահաշիվ

Թեմա՝ Կրկնողություն

1. Հաշվել Գրել ցուցչային տեսքով՝

ա) 33=27 

բ) 82=64 

գ) 64=1296 

դ) 12000=1:2.

2 Գրել ցուցչային տեսքով՝
ա) 2 ⋅ 2 ⋅ 2, =23
բ) 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5=56
գ) 23 ⋅ 2 ⋅ 2=26
3. Գրել 10 աստիճանի  տեսքով՝
ա) հարյուր հազար=105
բ) մեկ միլիոն=106
գ) մեկ միլիարդ=107
5. Հաշվել 103 և 62 թվերի արտադրյալը։

103x62=10x10x10,6×6
6. Համեմատել ա) 230 և 231 թվերը, բ) 710 և 910 թվերը։

230 < 231

710<910

 7․ 5, 2, −5 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման լուծումները.
ա) x — 2 = 0,

2-2=0
բ) 2x -10  = 0,


գ) 3x +15 = 0 

8. –3, 12, 1, –5 թվերից որո՞նք են նշված հավասարման լուծում. ա) x + 3 = 0,
բ) 2x – 25 = –1,

12
գ) 3y + 10 = 1,

-3
դ) 5y + 7 = 2 (y – 1) + 12

1
9. Ուղղանկյան պարագիծը 48 սմ է։ Գտնել ուղղանկյան կից կողմերի գումարը։

48սմ:2=24սմ

10․ Դպրոցի երկու դասարանում կա 54 սովորող, ընդորում ՝ մի դասարանում մյուսից 4 սովորողով ավելի։ Քանի՞ սովորող կա դասարաններից յուրաքանչյուրում։ 

54-4=50 սովորող

50:2=25 սովորող

25+4=29 սովորող

Բագրատունիներ

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):

Աշոտ Ա (820-890): 885 թ.:

2․Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։
Հաղպատ, Սանահին, Տաթև:

3.Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց 1045 թ.:

Նախագծային շաբաթ սեպտեմբերի 2-6

1․ Իմանալ առաջին ռուս կին մաթեմատիկոսի անունն ու ազգանունը։

Սոֆյա Վասիլևնա Կովալևսկայա,
2․ Ծանոթանալ նրա կենսագրությանն ու գիտական հայտնագործություններին։

Սոֆյա Կովալևսկայան կրթություն է ստացել տանը. 1866 թվականին նա սկսեց սովորել ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկայի դասեր առավ հայտնի ուսուցիչ Ա.Ն. 1868 թվականին Սոֆյա Վասիլևնան հետագա կրթության համար արտասահման գնալու համար մտացածին ամուսնանում է Վլադիմիր Օնուֆրիևիչ Կովալևսկու հետ՝ առաջադեմ մտավորականության ներկայացուցիչներից մեկի, ով այդ ժամանակ զբաղվում էր հրատարակչական գործով։ 1869 թվականին զույգը մեկնում է Հայդելբերգ։ Մի քանի տարի Կովալևսկայան մաթեմատիկայի վերաբերյալ դասախոսություններ է լսում Հայդելբերգի համալսարանում, այնուհետև Բեռլինում սովորել է հայտնի մաթեմատիկոս Կ. Վայերշտրասեի մոտ։ 1874 թվականին Սոֆյա Վասիլևնան պաշտպանեց իր ատենախոսությունը «Դիֆերենցիալ հավասարումների տեսություն» թեմայով և ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Բացի գիտական ​​գործունեությունից, Կովալևսկայան հանդես է եկել նաև որպես գրող։ Նրա հայտնի «Պայքար երջանկության համար» (1887), գրված շվեդ գրող Ա.Ս.

Ուղղագրություն.05.09.2024թ.

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
 2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:  

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

3.Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության  պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու
նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում ենմարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռթուրների դայլայլը, աղբյուրների
կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար,
բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը,
նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր
ընդունակությունների նվազումը:

Ուղագրություն 04․09

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել, փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորց, հարձակում, մրձույթ-մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ-ատաղաձագործ:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել-խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ-լ-ան-հյուր-ընկալ բարդ ածանցավոր,

զրուցընկեր-զրուց-ընկեր բարդ,

դյուրընկալ- դյուր-ընկալ բարդ,

գահընկեց- գահ-ընկեց ածանց,

անընդհատ- ան-ընդհատ ածանցավոր,

համընթաց- համ-ընթաց բարդ:

   բ) Միջօրե-միջ-օր-ե բարդ ածանցավոր, հանապազօրյա-հանապազ-օր-յա բարդ ածանցավոր , ոսկեզօծ-ոսկե-զօծ բարդ , ապօրինի-ապ-օրինի ածանցավոր,առօրյա-առ-օր-յա բարդ ածանցավոր, առօրեական-առ-օր-ե-ական ածանցավոր, բացօթյա- բաց-օթ-յա բարդ , բարօրություն-բար-օր-ություն բարդ ածանցավոր, զօրուգիշեր-զօր-ու-գիշեր բարդ :

 գ) Մանրէ- մանր-է ացանցավոր, վայրէջք-վայր-էջ-ք բարդ ածանցավոր , հնէաբան- հն-է-ա-բան բարդ ածանցավոր, որևէ-որև-է ածանցավոր, երբևէ- երբ-և-է ածանցավոր:

5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համնդհանուր, մերթընդմերթ, աննթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:

 Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընդեռնելի:

7.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

8.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,…ակալ, …նաշար,…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,վարքու…, …ություն,…իմացություն, ձյունա…,համ…, …ավոր:

9.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճ..ալ, բ..ալ, ֆ..ալ, թ..ալ, ու..ակի, ու..անկյուն, Ա..ա, Է..ա, թռչու..եր,    հենարա..եր, ի..սուն, ի..ական, օ..ան, ե..որդ, չո..որդ, տա..ական, տա..ալուծել, անդո.., բե..ի, մ..կածուփ:

10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Ա.բնական, ա.բիոն, ա.բոդջ, ա.պամած, ա.պայման, զա.բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

Հայաստանի 4 հարևան պետություները

Հայաստանն ունի 4  հարևան պետություներ:Դրանք են ՝
հյուսիսում՝ Վրաստան ( Թիբիլիսի ) , արևելքում՝ Ադրբեջան (Բաքու ), հարավում՝ Իրան ( Թեհրան ), հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/ , արևմուտքում՝ Թուրքիա ( Անկարա )։

Վրաստան

Վրաստանի մշակույթը զարգացել է Վրաստանի բազմադարյա պատմության ընթացքում, ապահովելով յուրահատուկ ազգային մշակույթ և գրական ավանդույթներ՝ հենվելով վրացերեն լեզվի և այբուբենի վրա։ Ազգային ինքնության խիստ գիտակցումը Վրաստանին օգնել է պահպանել ինքնօրինակությունը՝ չնայած պատմության ընթացքում բազմաթիվ օտարերկրյա օկուպացիաների։

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր։

Պետական լեզու

Վրաստանի միակ պետական լեզուն վրացերենն է: Արտասահմանցիների հետ շփման մեջ օգտագործվում է անգլերենը: Բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենի.

Հետաքրքիր փաստեր Վրաստանի սովորույթների մասին

1. Մի զարմացեք, եթե կտեսնեք վրացի տղամարդը համբուրում է մյուս տղամարդու այտը, քանի որ դա վրացական ավանդույթ է: Հանդիպելիս բոլորը իրար համբուրում են:

2.Վրացիները հյուր գնալիս չեն հանում իրենց կոշիկները: Դա համարվում է անհարգալից վերաբերմունք տան տիրոջ հանդեպ: Իսկ հողաթափ ուզելով` դուք կվիրավորեք տան տիրոջը:

3. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:

4. Վրացական թաղումները. Գյուղերում բոլոր բնակիչները այցելում և հրաժեշտ են տալիս հանգուցյալին՝ իրենց հետ բերելով սնունդ, գումար, գինի և այլն: Այցելելը համարվում է պարտականություն:

5. Խնջույքների ժամանակ Վրաստանում ամենագլխավոր մարդը թամադան է: Նրա խոսքն օրենք է և  չի կարելի ընդհատել:

Իրան

1. Իրանը արաբական երկիր չէ, իրանցիները պարսիկներ են.

Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում խոսում են արաբերեն, բայց իրանցիները խոսում են պարսկերեն։

2. Իրանն ունի իր օրացույցը.

Իրանի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ իրանցիներն օգտագործում են իրենց սեփական օրացույցը, որը արևային օրացույց է, ինչը նշանակում է, որ դրա ժամանակի հաշվարկը հիմնված է Արեգակի շուրջ Երկրի շարժումների վրա:

Տարվա առաջին օրը գարնան առաջին օրն է և այն կոչվում է Նովրուզ։ Տարվա ռաջին 6 ամիսններն ունեն 31 օր, հաջորդ 5 ամիսները՝ 30 օր, իսկ վերջին ամիսը սովորաբար ունի 29 օր, իսկ նահանջ տարիներին՝ 30 օր։

3. Իրան թե Պարսկաստան.

Պարսկաստանը Իրանի հին անունն է։ 1935 թվականին Իրանի թագավոր Ռեզա շահը փոխել է երկրի անունը Պարսկաստանից Իրան։ Իրան նշանակում է արիացիների երկիր։

4.Իրանցիներն ունեն հայերիս նման հետաքրքիր արտահայտություններ.

Ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում մենք «Ղորբունեթ բերամ» կամ «Ֆադատ» արտահայտությունները, որ մոտավորապես նույնն են, ինչ «մեռնեմ քեզ», «մեռնեմ ջանիդ»:😘

5.Իրանցիները սիրում են թեյ.🍵

Իրանական թեյը եփած սև թեյ է՝ առանց կաթի։ Իրանում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ թեյ են մատուցում, և իրանցիների մեծ մասը թեյ է խմում յուրաքանչյուր ճաշից հետո:

6. Իրանում բթամատը վատ նշան է, իսկապես վատ.

Երբ Իրանում եք, երբեք ցույց մի տվեք բթամատը վեր պահած նշանը👍: Հիմնականում բութ մատը վեր բարձրացնելը նման է միջնամատդ բարձր պահելուն:

7.Բուհերում ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են.

Չնայած իգական սեռի զգալի սահմանափակումներին, որոնք խանգարում են նրանց միանալ որոշ համալսարանական դասընթացներին, Իրանում համալսարանական ուսանողների ավելի քան 65 տոկոսը կանայք են: Իրանցի կանանց համար բարձրագույն կրթության աստիճան ստանալը շատ կարևոր է:👩‍🎓

8.Իրանական Aragh Sagi խմիչքը թունդ ալկոհոլ է.

Ալկոհոլն Իրանում արգելված է արդեն 40 տարի, բայց դա չի նշանակում, որ իրանցիները մոռացել են իրենց ավանդույթները, ոմանք դեռ գաղտնի խմում են: Aragh Sagi-ն, որը հայտնի է նաև որպես «պարսկական օղի», սովորաբար պարունակում է 50% ալկոհոլ, բայց այն կարող է նույնիսկ ավելի բարձր լինել🥂:

9. Իրանը զրադաշտականության հայրենիքն է, որն աշխարհի հնագույն կրոններից մեկն է.

Կրոնը հիմնել է Զրադաշտ մարգարեն մ.թ.ա 6-րդ դարում։ Իրանում այսօր էլ ապրում են զրադաշտականներ։ Թեև իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են, զրադաշտականների որոշ հիմնական տոները դեռևս նշվում են բոլոր իրանցիների կողմից: Այդ տոներից են Նովրուզը, Յալդան, Չարշանբե Սուրին:

10.Փահլևանի և Զորխանեի ծեսեր.

Փահլեվանիի և Զորխանեյի ծեսերը Իրանի հնագույն ավանդական մարզաձևերից են, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս մարզաձևը նախկինում ծառայում էր որպես մարտիկներ պատրաստելու ավանդական համակարգ:

11. Եվ վերջին` Իրանը գեղեցիկ երկիր է՝ ապշեցուցիչ լեռներով, փարթամ անտառներով և զարմանալի լանդշաֆտներով, անապատներով ու հրաշալի մշակույթոց: Իրանցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ:

Ադրբեջան

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն, ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ

Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։

Իմ մասին

Ես Մարիա Վաթյան եմ, եթե անկեղծ չեմ սիրում իմ մասին խոսել սիրում եմ իմ քայլերով ցույց տալ թե ինչ էրի եմ հասել։ Զբաղվում եմ մոդելինգով, մասնակցել եմ միջազագային ցուցադրություներին,ավարտել Աբելյան Արվեստի դպրոցը, ստացել դերասանի որակավորում, նաև երկար ժամանակ է ստեղծել էի, նորաձևության մասին հաղորդում ՝ որը հեռարցակվում էր Նոր Հայաստանի ալիքում, հետո որոշել եմ որպիսի, որ մենակ ինքս ինձ կառավառեմ փակեմ այդ էջ և նաև հասկացա, հեռուստացույց հիմա չեն դիտում, այժմ նորից բացել եմ իմ նորաձևության էջը սոց-ցանցերում, ինքս եմ միշտ գրում սցենարները թարգմանում և մոնտաժում, միշտ ինձ փորձում են օգնել բայց ես միշտ անում եմ ինչպես ես եմ ոզում և ինձ է հարմար, կարող է եք մտածել, որ էգոիստ եմ բայց ոչ ուղղակի ինչը կապված է իմ աշխատանքին ես չեմ թողնում ուրիշներին խառնվել։

Շատ եմ սիրում կարդալ, երբեմն գրել ստեղծագործություներ, սիրած ժանռները որ կարդում եմ հոգեբանություն փիլոսոփայություն, բեսթելերներ, և իհարկե մասնագիտական։

Ապագայում ուզում եմ լինել բռենդի Կրեատիվ տնօրեն (ստեղծագործական)և ցուցադրություների ռեժիսոր (բեմադրիչ)։Ստեղծագործական բառից արդեն հասկանալի էր, որ սիրում եմ ոգեշնչել և ոգեշնչվել, այդ բառը որ ինձ նկարագրում է կոչվում ստեղծագործական։ Իսկ նմանեցնում եմ ինձ Նանե Աստվածուհուն ։Նանեն հայերի մայր աստվածուհին է։ Նա պատերազմի, իմաստության և մայրության աստվածուհին էր՝ արարիչ գերագույն աստծո Արամազդի դուստրը։ Նանեն հիշեցնում էր մի գեղեցիկ երիտասարդ կնոջ, որը հագնված էր իբրև մարտիկ , նիզակն ու վահանը ձեռքին։