ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԱՏՈՄՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Ինչո՞վ են պայմանավորված տվյալ տարրի առաջաց րած պարզ նյութի ոչ մետաղական հատկությունները:
Մետաղական հատկությունների դրսևորումը որոշվում է առաջին հերթին արտաքին էլեկտրոնային շերտից տվյալ տարրի ատոմների էլեկտրոն տալու ընդունակությամբ
- Դասավորեք հետևյալ տարրերն ըստ մետաղական հատկությունների ուժեղացման.
3. AI, 1. Mg, 4. K, 2. Na
- Ինչո՞վ են պայմանավորված տվյալ տարրի առաջաց րած պարզ նյութի մետաղական հատկությունները:
- Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերում ատոմային համարի մեծացման հետ ատոմի շառավիղը մեծանում է, կապը միջուկի և արտաքին էլեկտրոնների միջև՝ թուլանում, էլեկտրոն տալը՝ հեշտանում, և համապատասխանաբար տարրերի առաջացրած պարզ նյութերի մետաղական հատկություններն ուժեղանում են։
- Դասավորեք հետևյալ տարրերն ըստ ոչ մետաղական հատկությունների թուլացման.
4. O, 2. F, 3. S, 1. CI
- Ըստ պարբերական համակարգում տարրերի զբաղեցրած դիրքի` որոշե՛ք՝ հետևյալ զույգ տարրերից որ ատոմի շառավիղն է առավել մեծ
- ածխածնի՞նը, թե՞ թթվածնինը
- քլորի՞նը, թե՞ յոդինը
- մագնեզիումի՞նը, թե՞ բերիլիումինը
- ազոտի՞նը, թե՞ ֆոսֆորինը
- Պատասխանները հիմնավորե՛ք:
Ածխածին, յոդ, մագնեզիում, ազոտ։
Առանձնացրել եմ այն նյութերը, որոնք ավելի մոտ են գտնվում պարբերության սկզբին։ Որքան մոտ է նյութը պարբերության սկզբին, այնքան մեծ է նրա շառավիղը։
Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06.05-08.05
1. Կարդա’ Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:
Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի, սակայն սրանք ամենախորիմաստ են պատմության մեջ և տալիս են իմաստ։
2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես սիրում եմ հիմանականում երեկոները, երբ ֆիլմեր ենք նայում ընտանիքով և ես քնելուց առաջ միշտ գիրք եմ կարդում։
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Երկչում է-վախենում է
2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Այստեղ անձնավորված է աշունը
Կարկիր սարսուռ, բարի առու, առուն կլռի, երկչում է քարից, թռչում է քարից։
3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ես այս հատվածի մեջ տեսնում եմ, որ, հասունացած մասուրը ընկնում է ծառից և գնում առվի հունի հետ։
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Առանձնացրել եմ տվյալ հատվածքները՝
Կարմիր սարսուռ է կաթում, կարմիր սարսուռ է տանում, ինչ էլ աշխույժ է։
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, չափազանցություն և նվազաբերություն։
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերման շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, բարի լույս։
2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Կրկնվում է ավելի բառը, և ամպրոպից հետո բառակապակցությունը։ Այն ավելի գեղեցիկ դարձնում բանաստեղծությունը։
3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Անձրևից հետո կարծես մաքրում է աշխարհ և դարձնում այն ավելի մաքուր։
2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:
ՋՐԻ ՊԵՍ
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը։
Անհանգիստ Եվրոպան
- Ովքեր էին նորմանները: Իսկ վիկինգները: Ինչպես էին նրանց անվանում Հին Ռուսիայում:
Սկանդինավցիներին ընդհանրական անվանում էին նորմաններ (<<հյուսիսային մարդիկ>>), իսկ Հին Ռուսիայում՝ վարյագներ։ Իսկ ծովային արշավանքներին մասնակցողներին հայտնի էին նաև վիկինգներ անունով։
- Վիկինգները որտեղ հիմնեցին իշխանություններ:
Վիկինգները գաղութներ և իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում, Հյուսիսային Ամերիկայում։
- Լեյֆ Էրիկսոնը երբ է ափ իջել Հյուսիսային Ամերիկայում:
Իսկ վիկինգ Լեյֆ Էրիկսոնը 1000թ․ հասավ Հյուսիսային Ամերիկա, որտեղ հիմնեց գաղութ։
- Եվրոպայի որ մասերում էին ապրում սլավոնները: Քանի ճյուղի են նրանց բաժանում:
Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորվաներ) զբաղեցնում էին Էլբագետից արևելք ընկած տարածքները։ Հարավային սլավոնները (սերբեր, խորվաթներ, սլովեններ) ապրում էին Բալկյան թերակղզու հյուսիսում։
- Որտեղ էին բնակվում արևմտյան սլավոնները: Ինչ պետություններ նրանք հիմնեցին:
Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորվաներ) զբաղեցնում էին Էլբագետից արևելք ընկած տարածքները։
- Հարավային սլավոնական ինչ ժողովուրդներ կարող եք նշել:
Սերբեր, խորվաթներ, սլովեններ
- Երբ են ստեղծվել Բուլղարական թագավորությունը և Սերբական պետությունը:
681թ․ ստեղծեցին Բուլղարական թագավորությունը։ IX դարում կազմավորվեց Սերբական պետությունը։
- Սկզբնապես որտեղ էին ապրում հունգարները: Երբ է ստեղծվել Հունգարական պետությունը:
Քոչվորական կյանք վարող հունգարական ցեղերն ապրում էին Վոլգա և Ուրալ գետերի շրջանում։ IX դարում նրանք հաստատվեցին ժամանակակից Հունգարիայի տարածքում։
- Որ աթոռների գերագահությունն ընդունեցին սլավոնական եկեղեցիները. թվարկե՛ք:
Հանրահաշիվ պարապմունք 53

Թեմա՝ Սյունակային դիագրամներ և գրաֆիկներ։
Երբ Մարիամը մեկ տարեկան էր, նրա հասակը 70սմ էր, երբ նա դարձավ երեք տարեկան՝ 100սմ, 5 տարեկան՝ 120սմ և 7 տարեկան՝ 135սմ:

Այդ տվյալներով կարելի է կառուցել դիագրամ: Բայց այս դիագրամի վրա լրիվ չի երևում, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը: Նա անընդհատ աճել է, իսկ դիագրամի վրա երևում է նրա հասակը միայն 1, 3, 5 և 7 տարեկանում: Սյունակների վերին ծայրերը միացնենք հատվածով: Կստացվի բեկյալ գիծ, որն ավելի լավ է ցույց տալիս, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը:

Մենք տեսնում ենք,որ 4 տարեկանում նրա հասակը մոտավորապես եղել է 110սմ,իսկ 6,5 տարեկանում՝ 132 սմ։Եթե Մարիամի հասակն անընդհատ չափեին,ապա կստացվեր ոչ թե բեկյալ,այլ եղերկ գիծ։

Այդ գծի միջոցով կարելի է իմանալ Մարիամի հասակը ժամանակի ցանկացած պահին՝ 1 տարեկանից մինչև 7 տարեկանը: Այսպես, օրինակ, 2 տարեկանում նրա հասակը եղել է 87սմ: Այդպիսի գիծն անվանում են Մարիամի հասակի գրաֆիկ:
Դիագրամ ( հուն․՝ Διάγραμμα (diagramma) — պատկեր, գծանկար) — գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը։
Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր երկրաչափական օբյեկտներից ( կետեր, գծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։
Реклама
Գծային դիագրամներ, գրաֆիկներ
Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր): Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներ, ամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։
Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա: Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Առաջադրանքներ։
1․ Աշակերտներին հարցրին, թե ո՞րն է նրանց սիրած միրգը և արդյունքները ներկայացրին այս աղյուսակի տեսքով: Կազմել աղյուսակին համապատասխան սյունակային դիագրամ։
| Սիրած միրգը | Աշակերտների թիվը |
| խնձոր | 6 |
| տանձ | 4 |
| խաղող | 8 |
| ծիրան | 10 |
| դեղձ | 6 |
| սալոր | 8 |
| բալ | 9 |
| թուզ | 2 |
| անանաս | 5 |
| բանան | 3 |
Երկրաչափություն պարապմունք 54
- AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտնել այդ ուղիղների հեռավորությունը, եթե ∠DAC = 60o, AD = 10 սմ։
10:2=5
2․ ABC հավասարակողմ եռանկյան մեջ տարված է BD կիսորդը։ D կետի և BC ուղղի միջև հեռավորությունը 8 սմ է։ Գտեք B գագաթի հեռավորությունը AC ուղղից։
8:2=4
3. Գծել փակ բեկյալ և բաց բեկյալ։


4․ Գծել փակ բեկյալ, որը կազմված է երեք օղակից։

5․ Գծել փակ բեկյալ, որը կազմված է չորս օղակից։

6․ Գծել բաց բեկյալ, որը կազմված է չորս օղակից։

7․ Գծել երկու զուգահեռ ուղիղներ, որոնց հեռավորությունը լինի 5 սմ։

Диагностическая работа для учеников 6-8 класса (выполняется на уроке)
.Спишите, вставляя пропущенные буквы.
Загaр, кaсается, полoжение, заблeстел, гoрелый, блiстательное, полагаться, выр..щенные, Зорька,продираться, коснуться, прорастать, угар, зарево, вычитание,, загорелый, разбираться, собору, ажигание, прикосновение, озарить, пробираюсь, касательная.
Выпишите из предложенных словосочетаний только те, где в словах пишется буква О.
обгоревшая свечка, внезапное озaрение, антипригaрное покрытие, мамино прикoсновение, увидеть зaрянку, ранние зoри, огaрок свечи, докoснуться до руки, пригoревший ужин, гoреть на плите, зaрево от пожара, начертить кaсательную, кoснется многих, кaсательно данного вопроса.
Найдите в данном тексте числительные и выпишите их.
Трое мальчиков путешествовали на двухпалубном корабле по Черному морю с бабушкой и дедушкой. Мальчики были тройняшками. Они закончили шестой класс на «четвёрки» и «пятёрки», путешествие было наградой за успешное окончание учебного года. А в Новосибирске в квартире на четвёртом этаже остались родители и пятилетняя сестрёнка, которая очень любит кататься на трёхколесном велосипеде. Во время путешествия они побывали в семи городах, увидели двенадцать видов птиц.
- Объясни значение фразеологизма одним словом:
- кот наплакал – чрезвычайно малом количестве чего-то,
- без году неделя – короткое время
- в двух словах –кратко
- в мгновение ока –
- во весь голос –очень быстро
- во весь дух – изо всех сил
- выбиться из сил –
- делать из мухи слона –преувеличивать
Составьте прилагательные во всех степенях сравнений.
Образец: умный — умнее — умнейший — самый умный
Тяжелый-Тяжелее-тяжилейший- самый тяжелый древний-Древнее-древнейший-самый древный низкий, строгий-строже-строжайший-самый строгий добрый-Добрее-добрейший-самый добрый,быстрый-Быстрее-быстрейший-самый быстрый.
Հին Ռուսիան
- Որտեղ էին բնակվում արևելյն սլավոնները:
Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից ապրում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր։ Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրոմ էին տոհմատիրական հասարակության պայմաններում։
- Վաղ միջնադարում ինչպիսի հասարակարգում էին նրանք ապրում:
Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրոմ էին տոհմատիրական հասարակության պայմաններում։
- Ովքեր էին պոլյանները: Ինչից է առաջացել Ռուսիա անվանում:
Դնեպր գետի միջին հոսանքի՝ Կիևի մոտ, ապրում էին պոլյանները։ Ամենազարգացածը նրանք էին։ Նրանց տարածքն անվանում էին Ռուս՝ Դենեպրի վտակ Ռոս գետի անվանումից։ Այստեղից էլ հետաայում առաջացել է արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիա անվանումը։
- Ինչ պայմաններ նպաստեցին հին ռուսական պետության առաջացմանը: Երբ է ստեղծվել և ում օրոք: Ինչ անուններով է հայտնի:
Նովոգորոդի իշխան Օլեգը 882թ․ գրավեց Կիևը։ Նա <<Վարյագներից հույներ>> տանող ճանապարհի երկայնքով ընկած սլավոնական հողերը միավորեց մեկ պետության մեջ։ Այսպես առաջացավ Հին Ռուսիա պետությունը։
Օլեգը Կիևը դարձրեց նորաստեղծ երկրի մայրաքաղաքը։ Ահա թե ինչու հին ռուսական պետությունն անվանում են նաև Կիևյան Ռուսիա։
- Ինչը նպաստեց հին ռուսական պետության հզորացմանը:
Հին Ռուսիան աստիճանաբար զորեղացավ ու հարստացավ։ Դրան նպաստեցին կիևյան իշխանների նվաճողական պատերազմներն ու արշավանքները։
- Ում օրոք է ընդունվել քրիստոնեությունը Հին Ռուսիայում:
988թ․ Մեծ իշխան Վլադիմիրի օրոք Հին Ռուսիայում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
- Որ թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը: Ինչու է նա կոչվել Իմաստուն:
Վլադիմիրից հետո նրա որդիների միջև սուր պայքար սկսվեց Մեծ իշխանի տիտղոսի համար։ Հաղթեց Յարոսլավը։ Յարոսլավը մեծ սեր ուներ կրթության և գիտության հանդեպ ։ Նա քաղաքներում ու նշանավոր վանքերում դպրոցներ բացեց։ Հին Ռուսիայում վերելք ապրեցին գրականությունը և արվեստը։ Սկսեցին գրի առնել պատմությունը տարեգրությունների տեսքով։ Այս ամենի շնորհիվ Յարոսլավը ժամանակակիցների կողմից ստացավ Իմաստուն պատվանունը։
- Ներկայացրեք Ռուսկայա պրավդայի նշանակությունը: Վերհիշեք ձեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:
Դրանով կարգավորվեցին ունեցվածքային ու սովորութային հարաբերությունները։ Զանազան պատիժներ սահմանվեցին գողության, ավազակության, դիտավորյալ հրդեհելու, ձիագողության և այլ հանցնքների համար։
- Որ երկրների հետ էին դինաստիական կապեր հաստատել Կիևի Մեծ իշխանները:
Յարոսլավը, նրա որդիներն ու դուստրերը ամուսնական կապերով կապվեցին Ֆրանսիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Բյուզանդիայի արքայական ընտանիքների հետ։
- էջ 37-41:
- Գրքի հղումը:
Երկրաչափություն պարապմունք 53
1․Քառանիստի վերաբերյալթվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:
- Քառանիստի լրիվ մակերևույթը չորս քառանկյուններ են:
- Քառանիստի կողմնային մակերևույթը երեք եռանկյուններ են:
- Քառանիստի յուրաքանչյուր նիստ ուղղանկյուն է:
2․ Հետևյալնկարներից ո՞րն է քառանիստը: Նշել ճիշտ տարբերակը:
ա)

Այո
բ)

ոչ
գ)

ոչ
3. Ի՞նչ հատկություններ ունի հետևյալտարածաչափական պատկերը:

ա) Անվանումը՝
- քառանիստ
- կանոնավոր քառանիստ
- հավասարանիստ
- կանոնավոր եռանկյուն բուրգ
- կանոնավոր զուգահեռանիստ
բ) Նկարագիրը՝ Բոլոր չորս նիստերը հավասարակողմ եռանկյուններ են:
գ) Հատկությունները՝
- կողմնային նիստերը ուղղահայաց են հիմքին
- բոլոր կողերը հավասար են
- բոլոր նիստերը հավասար եռանկյուններ են
- բոլոր նիստերը եռանկյուններ են
- բոլոր կողմնային կողերը հավասար են
- չունի զուգահեռ նիստեր
- հիմքում հավասարակողմ եռանկյուն է
- բոլոր կողմնային նիստերը հավասար եռանկյուններ են
- ունի երկու հիմք
Ոչ կանունավոր
ա) Անվանումը՝
- քառանիստ
- կանոնավոր քառանիստ
- հավասարանիստ
- կանոնավոր եռանկյուն բուրգ
- կանոնավոր զուգահեռանիստ
բ) Նկարագիրը՝ Բոլոր չորս նիստերը եռանկյուներն են:
գ) Հատկությունները՝
- կողմնային նիստերը ուղղահայաց են հիմքին
- բոլոր կողերը հավասար են
- բոլոր նիստերը հավասար եռանկյուններ են
- բոլոր նիստերը եռանկյուններ են
- բոլոր կողմնային կողերը հավասար են
- չունի զուգահեռ նիստեր
- հիմքում հավասարակողմ եռանկյուն է
- բոլոր կողմնային նիստերը հավասար եռանկյուններ են
- ունի երկու հիմք
4․ Տրված է TPRS քառանիստը: Որոշել բոլոր կողերի գումարը, եթե քառանիստը կանոնավոր է և նրա մի կողի երկարությունը 7.5 սմ է:

7,5×6=65
5․ Կանոնավոր քառանիստի կողը 18 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի պարագիծը։

18×6=108
6․ Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի գումարը 48 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի կողի երկարությունը։
48:6=8



