Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիր

9. Նկարում պատկերված է 6 հատ կանաչ, 5 հատ մոխրագույն և 4 հատ մանուշակագույն կոնֆետներ։  Եթե կոնֆետները խառը լցնեն մեկ ափսեի մեջ և առանց նայելու պատահական մեկ կոնֆետ վերցնեք, ապա հավանականությունը ինչի՞ հավասար կլինի, որ վերցված կոնֆետը կանաչ գույնն է։

էէէ

Պատ․՝ հավանականությունը ավելի շատ կլինի, քանի որ կանաչ կոնֆետները ավելի շատ են։ Կլինի 6/15:

Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

արցեր և առաջադրանքներ:

  1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
  2. Ո՞վ էր Լառ- Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զաբաղվում:

Լառ-Մարգարը բարձրահասակ մի ծերունի էր, ով տեղացի չէր։ Նա գյուղի ջրվորն էր։

  1. Ինչպիսի՞ մարդ էր Լառ- Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:

Նա սարեր սիրող, բարձրահասակ, և կարծում եմ մի քիչ էլ խղճուկ։

  1. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…

Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։

Ինչպես հասկացա նրան և իր ազգի տեղահանել են։

  1. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ- Մարգարի մեջ:

Նա հիշում էր իր տղային, երևի հիշում էր իր ապրած օրերը, երբ ամենինչ հիասքանչ էր, նրա ընտանիքը միասին էր։ Երևի նայում ու մտածում էր, որ այլևս այդպես չի լինի։

  1. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ- Մարգարը հոգում պահած:

Իր հին տան հանդեպ, կարոտի, և որդու ցավը։

  1. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:

Ծիրանի կուտ։

  1. Կա՞ արդյոք Լառ- Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…

Բնությունը, իր թոռնիկը և կինը։

  1. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

Հերվա-հերու-անցյալ տարին, ընթացիկ տարվա նախընթաց տարին

  1. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:

Ամռան-մակդիր շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությանը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,– առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

  1. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:

Ինչ որ պատմության հետ որը գյուցու կյանքի, կամ գաղթածի մասին է։

Եկեք ճիշտ գործածենք բայերը, 08.04.2024թ.

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

արի մեր դասարանի Ինեսային սիրի , կգաս Ինեսային սիրես

պիտի գաս Ինեսային սիրես որովհետև ինքը լավ աղջիկ է

Արի իմ կողքը գիրք կարդա, կգաս իմ կողքը գիրք կարդաս

Պիտի գաս, իմ կողքը կարդաս ուսուցիչն է այդպես ասել

Արի մտի իմ տուն , կգաս մտնես իմ տուն, պիտի գաս մտնես իմ տուն որովհետև ես այդպես եմ ուզում

Александр Пушкин Я помню чудное мгновенье

Я помню чудное мгновенье:Передо мной явилась ты,Как мимолетное виденье,Как гений чистой красоты.В томленьях грусти безнадежной,В тревогах шумной суеты,Звучал мне долго голос нежныйИ снились милые черты.Шли годы. Бурь порыв мятежныйРассеял прежние мечты,И я забыл твой голос нежный,Твои небесные черты.В глуши, во мраке заточеньяТянулись тихо дни моиБез божества, без вдохновенья,Без слез, без жизни, без любви.Душе настало пробужденье:И вот опять явилась ты,Как мимолетное виденье,Как гений чистой красоты.И сердце бьется в упоенье,И для него воскресли вновьИ божество, и вдохновенье,И жизнь, и слезы, и любовь.

Հիշում եմ մի հրաշալի պահ.
Դու հայտնվեցիր իմ առջև,
Ինչպես անցողիկ տեսիլք
Մաքուր գեղեցկության հանճարի նման:
Անհույս տխրության թշվառության մեջ,
Աղմկոտ եռուզեռի անհանգստությունների մեջ,
Երկար ժամանակ ինձ հնչում էր մեղմ ձայն
Եվ ես երազում էի գեղեցիկ հատկությունների մասին:
Անցան տարիներ։ Փոթորիկը ապստամբ պոռթկում է
Փարատված հին երազանքները
Եվ ես մոռացել եմ քո նուրբ ձայնը,
Ձեր երկնային հատկանիշները:
Անապատում, բանտարկության խավարի մեջ
Օրերս հանգիստ անցան
Առանց աստվածության, առանց ոգեշնչման,
Ոչ արցունքներ, ոչ կյանք, ոչ սեր:
Հոգին արթնացել է.
Եվ հետո նորից հայտնվեցիր,
Ինչպես անցողիկ տեսիլք
Մաքուր գեղեցկության հանճարի նման:
Եվ սիրտը բաբախում է էքստազի մեջ,
Եվ նրա համար նրանք նորից բարձրացան
Եվ աստվածություն և ոգեշնչում,
Եվ կյանք, և արցունքներ, և սեր:

Ձկներ

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանի լճերում և գետերում հանդիպում են շուրջ 50 տեսակ ոսկրային ձուկ։ Դրանցից են Սևանի իշխանը, կարմրախայտը, կողակը, բեղաձուկը, ծածանը, արծաթափայլ կարասը և այլն։

  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը
  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Լողակները օգնում են ձկներին շարժվել ջրում և հավասարակշռություն պահել։

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։

Առաքելը ման էր գալիս և տեսնում էր էր շատ գեղեցիկ ձորակ և մտածում էր այնտեղ տուն շիներ, մինչև նա մտածում էր սովորական գյուխացի Մանասը այնտեղ տուն է կառուցում, և նրանց մեջ կռիվ է առաջանումը և Մանասը չի ուզում տարածքը զիճի, քանի որ արդեն իրան է ։ Առաքելը իր տունը վառում է և իր երեխան և կինը մահանում են։

2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…

Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու

շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»

և մտքում դրեց ձորակում ամարաթ[

3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

Ձորակի տունը

4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

Չար, խորամանկ, դաժան։

5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

Նա չեր կաշառվում, միշտ իր խոսքի տերն էր։

6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։

Այո, իհարկե ՝ որովհետև ինքը վատ մարդ էր, պատահական չեր ետ ամենինչը

8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։

Առաքելին ավելի ոչ դաժան միջոց մտածել։

Մանասին ավելի զգոն լինել, և հասկանալով, որ ինքը վատ մարդ է բոլորին հավաքեր և ասել ուշադիր եղեք, որ բոլրը տեսնեն։

Հանրահաշիվ պարապմունք 48

1․ Ո՞ր մեծություններն են կոչվում հակադարձ համեմատական։

Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը փոքրանում է (մեծանում է) նույնքան անգամ:

2․ Գրել հակադարձ համեմատականության տրման բանաձևը։

y=kx

3․ Ինչպե՞ս է կոչվում հաստատունը։

Հակադարձ համեմատականության գործակից

4․ Լրացրու աղյուսակը:

z242020
y502555
k=100

5․ Ուշադիր նայիր այս աղյուսակին:

s5382
v488030120
k=240

ա) Աղյուսակի կախումը  հակադարձ համեմատական է:

բ) Ընտրել բանաձևը, որով տրվում է այս կախումը.  (s-ը և v-ն փոփոխականներ են, k-ն` թիվ է)

v=k⋅s k=v⋅s

գ) Գտիր k գործակիցը՝ k=240

դ) Լրացնել աղյուսակի երկու պատուհանները:

Լրացրել եմ ։

6․ Բեռնատար մեքենան որոշ հեռավորություն 60 կմ/ժ արագությամբ անցավ 8 ժամում: Քանի՞ ժամում նույն հեռավորությունը կանցնի մարդատար ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ։

Լուծում

8×60=480

480:80=6

Պատ ․՝ 6 ժամում

7․ Միրնույն ժամանակում հետիոտն անցավ 6 կմ, իսկ հեծանվորդը՝ 18 կմ։ Որքա՞ն ժամանակ կծախսի հետիոտն այն ճանապարհն անցնելու համար, որը հեծանվորդն անցնում է 2 ժամում։

18։6=3

3×2=6

պատ․՝ 6 ժամ

8․ 6 մարդ մի աշխատանք կատարում են 18 օրում։ Քանի՞ օրում կկատարեն այդ աշխատանքը 9 մարդ, եթե բոլոր 15-ը հավասարազոր աշխատողներ են։

6×18=108

108:9=12

պատ․՝ 12 օրում

9․ 6 ներկարար աշխատանքը կկատարեն 5 օրում։ Նույն արտադրողականությունն ունեցող քանի՞ ներկարար ևս պետք է հրավիրել, որպեսզի բոլորով միասին այդ նույն աշխատանքը կատարեն 3 օրում։

6։5×3=2.5

2.5 կլորացված 3

պատ․՝ ևս 3

Երկրաչափություն պարապմունք 46

1․ Լրացնել բաց թողածը.

ա) ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ

բ) ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է  90o

գ) ուղղանկյուն եռանկյան մեջ 300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին

դ) ուղղանկյուն եռանկյան մեծ կողմը ներքնաձիգն է

2․ ABC ուղղանկյուն եռանկյան մեջ սուր անկյուններից մեկը հավասար է 600: Փոքր էջի և ներքնաձիգի գումարը հավասար 36 սմ: Գտնել փոքր էջն ու ներքնաձիգը:

36:3=12
12+12=24

Քանի, որ ուղղանկյուն եռանկյան մեջ 300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին, այդ պատճառով՝ ներքնաձիգը = 24 սմ, փոքր էջը = 12 սմ:

3․ AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AF կիսորդը և AH բարձրությունը: Գտեք AHF եռանկյան անկյունները, եթե ∠B=112օ:

<H = 146o ; <A = 17o ; <F = 17o :

4․ Նկարում BP=KD, AP=KC, ∠APB= ∠CKD=90o: Ապացուցել, որ AB=CD:

Եթե ուղղանկյուն եռանկյան երկու էջերը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանա, անուն-անվանել, քարո-քարոզել, ձև-ձևացնել:

Բ. Մեծ-մեծացնել, բարձ-բաձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափականալ, սուր-սրվել:

Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր, նույն-նույնանել, ամբողջ-ամբոջացնել:

Դ. Կրկին-կրկնացնել, արագ-արագացնել դանդաղ-դանդաղացնել, հաճախ-հաճախացնել:

2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ,հակաճառել,վերհայտնել,արտակառուցել,վերանայել։

3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

4. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնացնե
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղվեցնել
զնգալ-
դադարել-դադարեցնել
փայլել-փայլացնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ-զմայլվել
ապաքինվել-առողջանալ
դալկանալ-գունատվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել

6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել: կապվել
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր: վիճում
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով: կտուժես
Խոսքս քեզ չի վերաբերվում: վերաբերում

7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում-չի նստում
Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է-լպիական մանուշակը չէ
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում-
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել-չէին դրել
Ներս մտնողն իմ մայրն է-իմ մայրը չէ
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա-չի բարձրանա

 8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:-չեք
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի-չի դնի
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում-շոգ չի լինում
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
 Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:

թե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու:

Եթե սագը չի սուզվում, ուրմեն անձրև չի գալու:

Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը 
թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: 

Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, ապա սաստիկ ցուրտ չի լինելու:

Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:

Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:

Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:

Հողմի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի:


9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:

Ամբողջ ճաապարհին մենք անգամ մի անգամ կագ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:

Մեր արածն ապարդյուն աշխատանք չէր․
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Կզու նահանգապետը չկկամեցավ այծերից չփրկել Էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:

ճիշտ
Նրան անլուրջ պատասխան տվեցին:

Նրանք լուրջ պատասխան չտվեցին
Այծերը էբենոս ծառից կարևոր են:

Այծերը Էբենոս ծառից կարևոր չէն:



 10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու  երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր: 

Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:

Մի   ժամանակ   բոլորը   (չէին)  ուզում    այստեղ    գալ    հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:

Ոչ   բոլորը  լրջորեն    վերաբերվեցին    այդ    առաջարկին:


Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:

Ինչ־  որ   մեկը   համառորեն    չէր)  թակում    ձեր    դուռը:


Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:

Երկրում   դեռ    հարուստ   բուսական    աշխարհ    ունեցող    տեղեր    չկան


Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:

Դիմորդը   ոչ    բոլոր  հարցերին    պատասխանեց: