193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Մեքենա որը սլանում է, մեքենա որը պտտվում է արևի շուրջը, գնացք որը դուրս է գալիս թունելից, երեխա որը պատրաստակամորեն մտնում է հորը, մարդիկ որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ:
Բ. Գրիչ որը ընկել է, երգ որը մոռացվել է, երեխա որը ընկել է թիթեռի հետևից, վարագույր որը արձակված և կախված է, լուծված խնդիր խնդիր որը լուծվել է, գիշերվա անձրևից խոնավացած օդ օդ որը խոնավացել է գիշերվա անձրևից:
194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:
195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ եմ ապրում, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
դիմավոր-փակել է, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, փակի՛ր, մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակենք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի։
դերբայ-մտնել, փակած, մտած, փակելիս, մտնելիս։
197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վերջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Գետափին զբոսնում էր զբոսնելիս, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Երկրորդ խողովակաշարն էին կառուցում կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Գետակն անցնում էր անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ:
Ընկերոջ պատմությունը լսելիս, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
փորձում էր փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:
198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
Չափել-չափելիս, շարժվել-շարժվելիս, կապել-կապելուց, մտնել-մտնելուց, տեսնել-տեսնելիս:
Չափելիս ես հասկացա, որ ինձնից առաջ սխալ էին չափել։
Շարժվելիս ես ծանրություն զգացի։
Կապելուց առաջ երկար մտածեց, բայց որոշեց կապել։
Մտնելուց առաջ ինչո՞ւ քեզ վատ զգացիր։
Վտանգը տեսնելիս, շտապեցի այնտեղ։
199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
Լսել, բարձրանալ, հեռանալ:
Լուրերը լսելուց հետո նա վազեց դեպքի վայր։ Ինձ լսելով նա հանգստացավ։
Բարձրանալով նա իրեն վատ զգաց։ Բարձրանալուց հետո ես հասկացա, որ հասել եմ իմ նպատակին։
Հեռանալով ես շատ տխրեցի։ Հեռանալուց հետո նա գնաց իր նպատակի հետևից։
200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց : (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)
202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց-գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց-փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելուց-շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելուց-ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալիս-հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս-դիտելուց վրան ճեղք կնկատես:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: