1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։
Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:
2. Ի՞նչ է կետի կոորդինատը։
Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:
3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկզբնակետը՝ Օ։
Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական:
4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝
ա) կոորդինատների սկզբից աջ,
բ) կոորդինատների սկզբից ձախ։
Սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար «-1» մինուս մեկ «-2» մինուս երկու.. :
5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։
- A-ի կոորդինատը –7 ն է
- B-ի կոորդինատը +8 ն է
- C-ի կոորդինատը –4 ն է