Տեսակավորող Գլխարկ

  1. Տեսակավորող Գլխարկի խոսքում կգտնես.
    • ուղղագրական սխալները,
    • կետադրական սխալները:

Գուցե մտածես գեղեցիկ չեմ ես,

Եվ կսխալվ ես, թե տեսածով դատես։

Երթվում եմ կոտրած ճարմանդովս միյակ

Որ չկա աշխարում, ինձ նման գլխարկ։

Բայց թե կասկած ես ու շատ փնտրտ ես,

Քիթս կկտրեմ, թե ուրիշը գտնես։

Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝

Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոքի։

ԵՍ եմ այստեղ միայն կարեվոր, ամենագետ, ու գլխավոր,

Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։

Տեսակավորող Գլխարկն եմ ես,

Գլխարկների արգան հեռատես․

Թե վստահես, ու գլխիդ ինձ դնես,

Ճակադագիրդ այստեղ կտեսնես։

Դու երբեք ինձնից, ոչինչ չես թագցնի,

Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։

Կասեմ քեզ շիտակ, թե ուր կգնաս,

Ինչ գործեր կանես, ում կնկերանաս։

2. Կդիտես Հարրի Փոթերի մասին վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ զրույցը՝ նվիրված Ջոան Ռոուլինգին և կպատասխանես հարցերին:

  • Ի՞նչ նոր բառեր սովորեցիր զրույցը լսելիս: Բառարանների օգնությամբ կբացատրես քեզ համար անծանոթ, անհասկանալի բառերը:
  • Ի՞նչ նոր փաստեր, քեզ համար կարևոր, տպավորիչ տեղեկություններ իմացար:
  • Գրիր քո ամենահավանած, քեզ տպավորած խոսքերը:

Խնդիկ-Շլդիկը և նրա հռհռան կոճղը

Խնդիկ-Շլդիկը և նրա հռհռան կոճղը

Կար-չկար, հեռու-հեռավոր երկրում մի հիմար թագավոր կար: Մի անգամ սա որոշեց, որ միայն ինքը պետք է ունենա կախարդելու արտոնություն: Այդ նպատակով հրամայեց գլխավոր հրամանատարին կազմել վհուկներ որսացողների ջոկատ և տվեց նրանց կատաղի, սև շների մի ամբողջ ոհմակ: Հրամայեց նաև բոլոր քաղաքներով և գյուղերով հայտարարել, որ արքան փնտրում է հրաշագործության ուսուցչի: Գործող հրաշագործներից ոչ ոք չհամարձակվեց արձագանքել, քանի որ բոլորը թաքնվել էին ահավոր ջոկատից:

Փոխարենը գտնվեց խարդախ մեկը, որ ոչ մի մոգական կարողություն չուներ, բայց փոխարենը ո՜նց էր ուզում հարստանալ: Խաբեբան արքունիք ժամանեց և հայտարարեց, իբր ինքը հմուտ հրաշագործ է, ցույց տվեց մի քանի պարզունակ հնարքներ, հիմար արքան էլ հավատաց, որ իր առաջ հզոր հրաշագործ է կանգնած, անմիջապես հռչակեց նրան գլխավոր պալատական մոգ և դարձրեց հրաշագործության իր անձնական ուսուցիչ:

Խաբեբան խնդրեց արքայից մի ամբողջ պարկ ոսկի իբր նրա համար, որ գներ կախարդական փայտիկներ և այլ անհրաժեշտ իրեր հրաշագործության համար: Բացի այդ՝ նա խնդրեց մի քանի մեծ սուտակ բուժիչ հրաշագործությունների համար, մի քանի արծաթե գավաթ էլ՝ կախարդական ըմպելիքների համար: Հիմար արքան նրան ոչ մի հարցում չէր մերժում: Խաբեբան թաքցրեց գանձերն իր տանն ու վերադարձավ պալատ: Նա չգիտեր, որ իրեն նկատել է արքայական կալվածքների ծայրին գտնվող խեղճ տնակում ապրող մի պառավ: Նրան Խնդիկ էին կոչում, լվացք էր անում. լվանում էր արքայական սավանները, որ միշտ լինեն ճերմակ, փափուկ ու անուշաբույր:

Մի անգամ պառավը սպիտակեղենը կախելիս տեսավ, թե ինչպես այս խաբեբան երկու ճյուղ կոտրեց արքայական պարտեզում և հետը տարավ պալատ: Դրանցից մեկը տվեց Նորին մեծությանը՝ վստահեցնելով,թե իբր դա անսովոր ուժի տեր կախարդական փայտիկ է:

-Բայց այն կհնազանդվի միայն նրան, որ արժանի է դրան,-վստահեցրեց կեղծ հրաշագործը:

Ամեն առավոտ խաբեբան և հիմար թագավորը գալիս էին այգի, թափ էին տալիս իրենց փայտիկները՝ ամեն տեսակ անհեթեթություն բաչականչելով: Խաբեբան երբեմն նոր հնարքներ էր ցույց տալիս, և արքան, ինչպես միշտ, հավատում էր, որ իր պալատական հրաշագործը հզոր մոգ է, և որ ինքը իզուր չէ այդքան գումար ծախսել:

Մի առավոտ խաբեբան և հիմար արքան սովորականի պես իբր հրաշագործություն էին սովորում, երբ հանկարծ արքայի ականջին քրքիջ հասավ: Պառավն էր, որ իր տնակի պատուհանից դիտում էր կեղծ հրաշագործի և արքայի արած հիմարություններն ու գլորվում ծիծաղից:

-Հավանաբար տեսքս այն չէ, որ պառավը այդպես հրճվում է,-զայրացավ արքան՝ դադարելով ցատկոտել ու թափահարել փայտիկը:-Զզվեցրին ինձ քո դասերը: Ե՞րբ եմ կարող հրաշք գործել ենթականերիս աչքի առաջ: Պատասխանի´ր, պալատակա´ն հրաշագործ:

Խաբեբան հանգստացրեց արքային՝ վստահեցնելով, որ նա կկարողանա իրական հրաշքներ գործել, բայց արքային տանջում էր պառավի հռհռոցը:

-Վաղը մենք կհրավիրենք ամբողջ պալատին՝ հիանալու արքայի հրաշագործությամբ,-հայտարարեց նա:

Խաբեբան հասկացավ, որ գանձերը հավաքելու ու փախչելու ժամը հասել է:

-Ձերդ մեծություն, դա անհնար է: Մոռացա հայտնել Ձեզ, որ վաղը պետք է գնամ հեռավոր ճամփորդության:

-Թե համարձակվես լքել պալատն առանց իմ թույլատրության, պալատական հրաշագործ, որսորդներս կգտնեն քեզ ու շների բաժին կդարձնեն: Առավոտյան դու կօգնես ինձ հրաշք գործել ծառաներիս առաջ, ու թե հանկարծ մեկը չհավատա ու ծիծաղի, գլխովդ ես պատասխան տալու:

Զայրացած արքան վերադարձավ պալատ, իսկ սարսափահար խաբեբան բակում մեխված մնաց: Էլ ոչ մի խորամանկություն իրեն չէր փրկի, հնարավոր չէր փախչել կամ օգնել արքային, ախր կախարդել էլ չգիտեր:

Չիմանալով իր վախի ու զայրույթի համար ումից վրեժ լուծել՝ ինքնակոչ հրաշագործը նետվեց դեպի պառավի խրճիթը՝ նայելով պատուհանին: Ի՞նչ տեսնի. պառավը նստած է սեղանի մոտ և փայլեցնում է իր կախարդական փայտիկը, իսկ մի անկյունում իրենք իրենց լվացվում են արքայական սավանները: Խաբեբան միանգամից հասկացավ, որ պառավը տեղով իրական հրաշագործ է: Նա է իրեն այդ նեղության մեջ գցել, նա էլ թող օգնի:

-Ա´յ պառավ,-գոռաց պալատական հրաշագործը,-քո հռհռոցն ինձ վրա շատ թանկ նստեց: Ինձ կօգնես, թե չէ արքայական որսորդների բաժին կդարձնեմ:

Պառավը ժպտաց խաբեբայի երեսին՝ խոստանալով օգնել, ինչով կարող է: Խաբեբան հրամայեց նրան թաքնվել թփերի մեջ, և երբ արքան սկսի կախարդական բառերն ասելը, աննկատ իրականացնի դրանք նրա փոխարեն: Պառավը համաձայնվեց՝ միայն մի բան հարցնելով.

-Իսկ եթե արքան այնպիսի հրաշք ուզենա գործել, որն իմ ուժերի սահմաններո՞ւմ չլինի:

-Այդ ծեր հիմարը դժվար ունակ լինի այնպիսի բան հնարելու, ինչին կախարդանքդ չհերիքի,- ասաց խաբեբան՝ ճամփա ընկնելով դեպի պալատ ու հիանալով սեփական հնարամտությամբ:

Հաջորդ օրը բոլոր պալատականները հավաքվել էին այգում: Արքան բեմ ելավ, խաբեբան՝ նրա ետևից:

-Սկզբի համար այնպես կանեմ, որ այս տիկնոջ գլխարկն անհետանա,-բացականչեց արքան:

Պառավը, թփերում թաքնված, իր կախարդական փայտիկով իրագործեց այդ կախարդանքը: Հիացած պալատականները երկար ծափահարեցին: Արքան ևս հիացմունքի մեջ էր:

-Հիմա այնպես կանեմ, որ այս ձին կթռչի:

Պառավն աննկատ դա էլ իրագործեց: Պալատականներն ավելի բարձր ծափահարություններ ու հիացական բացականչություններ նվիրեցին իրենց հրաշագործ-արքային:

-Իսկ հիմա…

Արքան էլ չգիտեր՝ ինչ ասեր, երբ նրա առաջ հայտնվեց վհուկ որսացողների առաջնորդը:

-Ձերդ գերազանցություն, այս առավոտ մեր շներից մեկը թունավորվեց և մահացավ: Վերադարձրեք նրան, խնդրում եմ:

Նա շանը բեմ բերեց: Հիմար արքան թափահարեց փայտիկը, բայց պառավը թփերի ետևում միայն քմծիծաղ տվեց: Նա չփորձեց անգամ փայտիկը բարձրացնել: Կախարդանքն անզոր էր վերակենդանացնելու հարցում:

Շունը տեղից չշարժվեց, ամբոխը սկսեց քչփչալ, քրքջալ: Պալատականները սկսեցին ենթադրել, որ առաջին երկու հրաշքներն ընդամենը պարզունակ հնարքներ էին:

-Ինչո՞ւ չի ստացվում,-դիմելով խաբեբային՝ ճչաց արքան:

Սա չգիտեր՝ ինչ հնարեր. մտքին միայն մի բան եկավ.

-Այ այնտեղ, Ձերդ գերազանցություն, այնտեղ,-գոչեց խաբեբան՝ ցույց տալով թփերը,-ես տեսնում եմ նրան, չար պառավը, որ հրաշագործ է, իր ստոր հնարքներով փորձում է խանգարել Ձեզ: Բռնեք դրան:

Պառավը սկսեց փախչել, նրան հետևում էին որսորդներն իրենց շներով: Սակայն հաջողվեց փախչել ու անհետանալ:

Արքան, խաբեբան և բոլոր պալատականները վազեցին այդտեղ և տեսան, որ շները բարձր հաչոցով թաթերով քերծում են մի հին ծառ:

-Նա ծառի է վերածվել,-գոչեց խաբեբան:

Քանի որ նա անասելի վախենում էր, որ պառավն էլի մարդ կդառնա ու իրեն կմատնի, ավելացրեց.

-Պետք է կտրել ծառը, Ձերդ գերազանցություն: Չար հրաշագործների հետ միշտ այդպես են վարվում:

Կացին բերեցին ու կտրեցին հին ծառը պալատականների և խաբեբայի բացականչությունների ներքո: Արդեն պատրաստվում էին պալատ վերադառնալ, երբ հանկարծ բարձր հռհռոց լսվեց: Ծառից կոճղն էր մնացել, որ հանկարծ սկսեց խոսել պառավի ձայնով.

-Հիմարնե´ր, հրաշագործին չի կարելի սպանել կիսելով: Չեք հավատում, վերցրեք կացինն ու նույնը փորձեք ձեր պալատական հրաշագործի վրա:

Որսորդներից գլխավոր կացինը բարձրացրեց: Այդտեց խաբեբան ծնկի եկավ, սկսեց գթասրտություն խնդրել և անմիջապես ամեն ինչ խոստովանեց:Նրան բանտ տարան, կողճի հռհռոցն ուժգնացավ:

-Նրա համար, որ դուք կիսեցիք հրաշագործին, ձեր թագավորության վրա սարսափելի անեծք դրվեց,- ասաց կոճղը վախից քարացած թագավորին: Այսուհետ ցանկացած հրաշագործի վրա հասած ցանկացած հարված կզգաս մաշկիդ վրա: Քեզ այնքան էլ քաղցր կյանք չի սպասվում:

Սա լսելով՝ արքան էլ ծնկի եկավ և խոստացավ անմիջապես հրաման արձակել, որ ոչ ոք չհամարձակվի դիպչել որևէ հրաշագրծի, որ նրանք կարողանան հանգիստ կյանքով ապրել:

-Շատ լավ,-ասաց կոճղը,-բայց դու դեռ մեղքդ չես քավել պառավի առաջ:

-Ինչ սիրտդ կկամենա,-լալիս էր թագավորը:

-Պառավի արձանը կանգնեցրու խեղճի հիշատակին, ու որ միշտ հիշես արածդ հիմարությունը:-պահանջեց կոճղը:

Արքան միանգամից համաձայնվեց և խոստացավ գտնել լավագույն քանդակագործին ողջ թագավորությունում, որ պատրաստվի մաքուր ոսկուց արձան:

Ստորացված արքան ենթակաների և պալատականների տիկնան հետ վերադարձավ պալատ, իսկ կոճղը դեռ երկար հռհռում էր հիմար արքայի վրա:

Երբ բոլորը գնացին, արմատների միջից դուրս թռավ հաստլիկ ու ծեր նապաստակ՝ ատամների արանքում սեղմած կախարդական փայտիկը: Պառավը հեռու-հեռու ցատկեց, իսկ կոճղի վրա կանգնեցվեց իր ոսկե արձանը, ու էլ ոչ ոք այդ թագավորությունում չհետապնդեց հրաշագործներին:

Թարգմանությունը՝ 7-6 դասարանի սովորողներ Գոհար Բարսեղյանի և Անահիտ Դաշյանի

Լրացուցիչ կրթություն

Հեքիաթ երեք եղբոր մասին

Հեքիաթ երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։ Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։ Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։

Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։ Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։ Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ ու տվեց ավագ եղբորը։ Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։ Հետո Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը` ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը ու տվեց փոքրին։ Դրանից հետո Մահը մի կողմ կանգնեց ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին՝ խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին ու հիանալով Մահվան ընծաներով։ Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։

Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին` նա գնաց հյուրանոց ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։ Նույն գիշերը հենց ավագ եղբայրը, խմիչքից անզգայացած, քնեց, մի այլ կախարդ վնասեց նրան ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։ Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը, անհուսությունից խելագարված, վերջ տվեց իր կյանքին, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։ Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։ Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը` ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։ Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։

Մգեցված բառերի բացատրությունները գրել

Մթնշաղին- ոչ լույս է ՝ ոչ էլ մութ

Գիտակ-գիտուն, խելացի:

Ռազմատենչ-պատերազմի ձգտող

Հետեւեց-մեկի ետևից՝ հետքով գնալ

Ճանկել- ձեռք բերել, գտնել

 Անզգայացած- անշարժ

Անժամանակ— ժամանակից առաջ, վաղաժամ:

Անհուսությունից

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նաֆթ, բենզին, տորֆ, ածուխները,  փայտանյութը:

2․ Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Ջերմային էներգիան կարևոր է բույսերի համար, որովհետև բույսերը դրանցով են սնվում և տալիս են թթվածին, շնչելով ածխաթթու գազ և մենք շնչում ենք թթվածին:

3․ Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ջերմաստիճան

Հարցեր

1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը: Ջերմաստիճանը բնութագրում է օդի, ջրի կամ ուրիշ նյութի ջերմաստիճանը

3.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում: Մարմինը ջերմային հավասարակշռություն է լինում այն ժամանակ, երբ սառը և տաքը հպվում են:

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:

 Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
 Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր: 

technika_podarok.jpg

 Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ

120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg

Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Ուսումնասիրել նաև քննարկման համար՝ Գրականության հղումը 64-65 էջերը:

Հարցեր

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը: Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
  2. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս: Կարող ես պատմել տեսանյութի տեսքով: Ջրի մոտ էլեկտրական հոսանքից օգտվելուց զգույշ լինել։
    Չկպնել մետաղներին, որոնց միջով էլեկտրականություն է անցնում։
  3. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ: Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ:

Մարմինների էլեկտրականացում

Հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմիններ ձգելու հատկություն: Այդպիսի հատկությամբ օժտված է ոչ միայն սաթը, այլև շատ այլ մարմիններ: Դրանում համոզվելու համար կարող եք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը:
Ճկազանգվածե քանոնը մեջտեղից կախե՛ք թելով և լավ շփե՛ք մորթու կամ շորի կտորով: Եթե նրան մոտեցնեք նույն ձևով լիցքավորված մեկ այլ քանոն, կտեսնեք, որ քանոնները վանում են միմյանց:
Նույնը փորձը կատարե՛ք ապակե ձողերով, որոնք էլեկտրականացրել եք թղթով կամ մետաքսով շփելու միջոցով: Կտեսնեք, որ լիցքավորված ապակե ձողերը ևս վանվում են միմյանցից:
Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:
Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով: Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնը լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից:
Գրականության հղումը էջ 62, 63

Հարցեր՝

1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը: Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված: Մարմինների էլեկրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:
3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական: Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում։ Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր՝ դրական (+) և բացասական (-)։
4. Տեսանյութ պատրաստիր և կատարիր փորձ մարմինների էլեկտրականացման մասին:

Պատմություն դեկտեմբեր 5-7

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։ Սպարտիատներ, պերիոյկներ և հելիոտներ: Սպարտիատները դրանք տիրող դասակարգներ: Նրանք ապրում էին ճանբարներում ինչպես զինվորներ, միշտ պատրաստ, զենքը ձեռքին, կռվելու նրանք չէին զբաղվում գյուղատնտեսությամբ և առևտրով: Հելոտներ (հունարեն՝ είλώται), Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը։ Հելոտները համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտացիներին (նվաճող դորիացիներին) պատկանող հողերին և նրանց վճարել բերքի կեսը։ Ի տարբերություն ստրուկների, ունեցել են տնտեսություն և արտադրության միջոցներ։ Հելոտների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպարտացիների թվին։ Հելոտները բազմիցս ապստամբել են շահագործողների դեմ (ամենախոշորը, այսպես կոչված, Մեսսենական 3-րդ պատերազմն էր մ.թ.ա. 464—458 կամ 455-ին)

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։  Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է արքոնտ Սոլոնի անվան հետ։ Ք.ա.594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար։ … Սոլոնի բարեփոխումները Աթենական պետության հետագա զարգացման առումով վիթխարի նշանակություն ունեցան:

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։ Թերմոպիլեի ճակատամարտ (հին հունարեն՝ Μάχη τῶν Θερμοπυλῶν) – ճակատամարտ մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին (հավանաբար՝ 17 -19 )[1] մ.թ.ա. 480-479 թվականների հույն-պարսկական պատերազմների ընթացքում, Թերմոպիլյան կիրճում։ Պարսկական զորքի թիվը, ըստ ժամանակակից պատմաբանների, հասնում էր 200-250 հազարի, իսկ հույներինը, ըստ տարբեր աղբյուրների՝ 5200-7700: Մարտի առաջին երկու օրը հույները հաջողությամբ հետ էին մղում պարսկական գրոհները նեղ կիրճում։ … Անհայտ հեղինակի XX դարի սկզբի փորագրություն. Աթենացիները նույնպես պատրաստվում էին սպասվելիք մարտին։ Մ.թ.ա. 482 թվականին նրանք Թեմիստոկլեսի գլխավորությամբ որոշում են ստեղծել հզոր նավատորմ[20]։ Աթենացիները չունեին ցամաքային բավականաչափ զորք պարսիկների հետ միայնակ կռվելու համար։ Անհրաժեշտ էր համախմբել հունական բոլոր ուժերը:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։  Սալամինի ճակատամարտ – ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։ Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։ Բնակիչները նախապես տարհանվում են մոտակա Սալամին կղզի։

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։ Հույն–պարսկական պատերազմներ (մ.թ.ա. 499-449 թվականներ, ընդմիջումներով), ռազմական հակամարտություններ Աքեմենյան Պարսկաստանի և հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ Հույն–պարսկական պատերազմները երբեմն անվանում են Պարսկական պատերազմներ, և այդ անվանումը սովորաբար վերաբերվում է պարսիկների՝ Բալկանյան թերակղզի արշավների ժամանակներին մ.թ.ա. 490 և մ.թ.ա. 480-479 թթ.[1]։ Հույն–պարսկական պատերազմների արդյունքում հաստատվել է Աքեմենյան կայսրության տարածքային ընդլայնումը, հին հունական քաղաքակրթությունը մտել է բարգավաճման և սեփական բարձրագույն ձեռքբերումների գոտի։ … Արտափերնեսը հասկանալով, որ կորցրել է իր հնարավորությունը՝ դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Ասիա[6]։ Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը].:

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։ Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։ Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է ծովի հատակին գտնվող շքեղ դղյակում։ Ծովի վրայով սլանում է կառքով երկարաբաշ ձիեր լծած կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։ Ժամանակակից Օլիմպիական խաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympiques[1]), խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ … Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։